Գլխավոր էջ Նորություններ ԱՆ-ն տրամադրել է COVID-19-ի դեմ պայքարի շրջանակներում կատարած ծախսերը

ԱՆ-ն տրամադրել է COVID-19-ի դեմ պայքարի շրջանակներում կատարած ծախսերը

464
0

Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային համավարակի (COVID-19) կանխարգելման, վերահսկման, բուժման և այլ համալիր միջոցառումների շրջանակներում  առողջապահության նախարարության կողմից իրականացված փաստացի ծախսերի մասով կից տրամադրվում է տեղեկատվություն` 2020 թվականի մարտից մինչև օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածի համար: Այս մասին տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։

Աղյուսակում ներաառված են բացառապես առողջապահության նախարարության կողմից կատարված ծախսերը, քանի որ ծախսեր եղել են նաև այլ գերատեսչությունների կողմից։

Համավարակով պայմանավորված՝ ծախսերը կրում են շարունակական բնույթ, որոնց մասին տեղեկատվությունը պարբերաբար կթարմացվի։

1 Վերապրոֆիլավորված բժշկական կենտրոնների պահպանման ծախսեր 2.258.676.043
2 Բազմապրոֆիլ բժշկական կենտրոններին կատարված վճարումներ (պայմանագրային գներով) 144.116.000
3 Պարգևատրում Covid-19-ի շրջանակներում 760.948.184
4 Ժամանակավոր մեկուսարանների պահպանման ծախսեր 393.021.823
5 Պաշտպանիչ միջոցներով հագեցվածություն 854.473.744
6 Դեղորայքի և ԲՆԱ հագեցվածություն 1.432.579.185
7 Բժշկական սարքավորումներով հագեցվածություն 2.561.464.348
8 Բժշկական կենտրոնների վերանորոգում 776.334.303
9 Այլ պետական մարմինների կարիքների համար կատարված գնումներ 200.362.229
Հանրագումար 9.381.975.858

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ