Գլխավոր էջ Խմբագրի ընտրանի «Կապտուկները արյան շրջանառության խաղտումների արտահայտումն են»․ մաշկաբան

«Կապտուկները արյան շրջանառության խաղտումների արտահայտումն են»․ մաշկաբան

996
0

Հաճախ մաշկի վրա առաջանում են կապտուկներ, որոնք որքան աննկատ հայտնվում են այդպես էլ աննկատ վերանում։ Medmedia.am մաշկաբան Տաթևիկ Մխեյանից պարզեց, թե հիմնականում ինչի՞ց են առաջանում մաշկային կապտուկները։

Ըստ մաշկաբանի կապտուկները մեծամասամբ լինում են վնասվածքի հետևանք, երբ որևէ տրավմատիկ երևույթի պատճառով վնասում ենք արյան մակերեսային անոթների ցանցը, որը հետագայում արտահայտվում է մաշկի գունային փոփոխությունով։ Գունային երևույթները տարբեր են՝ կախված վնասվածքի նոր և հին լինելուց։

Հաճախ որևէ վնասվածք չստանալուց անգամ մաշկի վրա ի հայտ են գալիս կապտուկներ, հարցին, թե այդ դեպքում ի՞նչն է կապտուկի պատճառը մաշկաբանն ասաց, որ խնդիրը պայմանավորված է արյան մակարդելիության հետ։ Նման դեպքերում  խորհուրդ է տալիս ընդհանուր արյան անալիզ անցկացնել։ Ըստ մաշկաբանի մենք ունենք գենային մուտացիաներ, որոնք բերում են նման երևույթների։

Հարցին, թե ի՞նչ հետևանք կարող է ունենալ մաշկի վրա առաջացած կապտուկները մասնագետն ասաց, որ կապտուկներն ավելի հաճախ մեզ իմաց են տալիս այն մասին, որ օրգանիզմում արյան սիստեմային ինչ որ խաղտում կա։ Կպտուկները հիմնականում մաշկային հիվանդությունների մասին չեն խոսում, այլ արյան շրջանառության խաղտումների արտահայտումն են։

Մաշկաբանը հավելեց, որ կապտուկների արտահայտման դեպքում չպետք է աչքաթող անել, այլ ցանկալի է դիմել մասնագետի՝ հետագա բարդույթներից խուսափելու համար։

Հասմիկ Գասպարյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ