Գլխավոր էջ Նորություններ Մոլդովայի նախագահը պատրաստ է իր վրա փորձարկել Ռուսական պատվաստանյութը

Մոլդովայի նախագահը պատրաստ է իր վրա փորձարկել Ռուսական պատվաստանյութը

345
0

Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը հաստատել է ռուսական պատվաստանյութն իր վրա փորձարկելու պատրաստակամությունը: Այս մասին նա գրել է Ֆեյսբուքի իր էջում:

«Առանձին անդրադարձել ենք կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութ ստանալու խնդրին, եւ այդ կապակցությամբ ես պատվաստանյութն իմ վրա փորձարկելու պատրաստակամություն եմ հայտնել»,-գրել է նա: Նրա խոսքով՝ ՌԴ դեսպանի հետ հանդիպման ժամանակ քննարկվել են նաեւ հարցեր՝ կապված երկու պետությունների ռազմավարական գործընկերության զարգացման հետ։

Բացի այդ, Դոդոնը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանին 40-50 հազար տոննա վառելիքը Մոլդավիայի՝ երաշտից տուժած ֆերմերներին փոխանցելու համար:

Մոլդավիայում կորոնավիրուսով վարակման 33 828 եւ կորոնավիրուսց մահվան 945 դեպք է գրանցվել: Արտասահմանցիների մուտքը երկիր արգելված է, Մոլդավիա վերադարձած քաղաքացիները երկշաբաթյա կարանտինի են ուղարկվում:Երկրում արգելված են զանգվածային միջոցառումները, հասարակական վայրերում պարտադիր է պաշտպանիչ դիմակներ կրելը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ