Գլխավոր էջ Նորություններ Հատված առողջապահական համակարգի 2020-2025թթ. զարգացման հայեցակարգից

Հատված առողջապահական համակարգի 2020-2025թթ. զարգացման հայեցակարգից

964
0

ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Facebook-ի էջում գրել է.

«Ձեզ եմ ներկայացնում մի հատված առողջապահական համակարգի 2020-2025թթ. զարգացման հայեցակարգից:

1. Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման ապահովման ուղղությամբ պետական քաղաքականության գերակայություններից մեկը հանրային առողջության պահպանումը և ամրապնդումն է, հիվանդությունների կախարգելումը և առողջ ապրելակերպի խթանումը:

2. Առողջապահության ոլորտի զարգացումը քաղաքացու երջանկության ապահովման կարևորագույն գործոններից և Կառավարության առաջնահերթություններից է:
3. Առողջապահական համակարգն ավելին է, քան բժշկական օգնության և սպասարկման մատուցումը: Այն պետք է գործի որպես համապարփակ սոցիալական ուղղվածությամբ համակարգ, որի նպատակն է բնակչության առողջությանը պահպանումը և բժշկական օգնության մատչելիությունը, որակը և շարունակականության ապահովումը:

4. Առողջապահական համակարգի արդյունավետ գործունեությունը պայմանավորված է հետևյալ հիմնական գործառույթներով`
I. առողջապահական համակարգի կառավարում,
II. առողջապահական համակարգի ռեսուրսային ապահովում,
III. առողջապահական ծառայությունների տրամադրում,
IV. առողջապահության համակարգի ֆինանսավորում:
5. Նշված գործառույթները փոխկապակցված են և բխում են մեկը մյուսից, ուստի առողջապահական համակարգի զարգացումը պահանջում է դրանցից յուրաքանչյուրի զարգացումն առանձին և ընդհանուր՝ ամբողջ համակարգի ներդաշնակ զարգացումն ապահովելու նպատակով»:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ