Գլխավոր էջ Նորություններ Կարճ քունը կարող է վնասել տարեց կանանց ոսկորների առողջությանը

Կարճ քունը կարող է վնասել տարեց կանանց ոսկորների առողջությանը

3319
0

Հետդաշտանադադարային տարիքում (65-69 տարեկան) գտնվող կանանց շրջանում իրականացված նոր հետազոտությունները պարզել են, որ այն կանայք, որոնց քունը 5 ժամից ավել չի տևում, առավել շատ են հակված ունենալ ոսկրային հյուսվածքի ցածր հանքային խտություն և օստեոպորոզ:

Ուսկորների վերաձևավորում և օստեոպորոզ

Ոսկորը կենդանի հյուսվածք է, որը շարունակ ձևավորվում է և ռեզորբացվում: Ոսկորների վերաձևավորման գործընթացի  ժամանակ  ոսկրային հին հյուսվածքը փոխարինվում է նորով: Բժիշկների պնդմամբ, եթե մարդ քիչ է քնում, ապա այդ գործընթացը ճիշտ չի ընթանում:
Օստեոպորոզ տերմինը նշանակում է ծակոտկեն ոսկոր և զարգանում է ոսկորի որակի և խտության նվազման ժամանակ: Օստեոպորոզ ավելի հաճախ հանդիպում է տարեց մարդկանց մոտ, սակայն հետաոտությունները ցույց են տալիս, որ տարեց կանայք առավել շատ են հակված այս հիվանդությանը: Մարդկանց մեծ մասի մոտ ոսկորների ամրությունն ու խտությունն իրենց գագաթնակետին են հասնում քսան տարեկանում: Դրանից հետո, կախված նրանից, թե մարդ ինչպես է ծերանում, ոսկորի ռեզորբացման արագությունը սկսում է գերազանցել ոսկորի ձևավորմանը: Ոսկորների խտությունը կանանց մոտ ընկնում է դաշտանադադարին հաջորդած առաջին մի քանի տարիների ընթացքում:
Օստեոպորոզի միջագային հիմնադրամի տվյալների համաձայն՝ աշխարհում յուրաքանչյուր երեք կնոջից մեկը և հինգ տղամարդուց՝ մեկը հիսուն և ավելի մեծ տարիքում  օստեոպորոzի հետևանքով ոսկորների կոտրվածք ստանալու ռիսկ ունեն:

Օստեոպորոզի հետևանքով կոտրվածք ստացած մարդկանց մոտ կոտրվածքի ամենատարածված վայրերն են ազդրը,դաստակը և ողնաշարը:

Ողնաշարի կոտրվածքները կարող են լուրջ լինել և հանգեցնել մեջքի շրջանում ուժեղ ցավի, կառուցվածքային անկանոնությունների: Կոնքազդրային կոտրվածքների դեպքում վիրահատական միջամտությունն անխուսափելի է: Սրա արդյունքում մարդ կարող է կորցնել անկախությունը և նույնիսկ՝ կորցնել կյանքը:

Վերջերս կատարված հետազոտության արդյունքում պարզ է դարձել, որ կանայք, որոնք օրվա մեջ 5 ժամից ավելի քիչ են քնում, ունեն ոսկրային հյուսվածքի հանքային խտության զգալիորեն ցածր ցուցանիշ:

Հետազոտության արդյունքները անկախ էին մյուս բոլոր այն գործոններից, որոնք կարող էին ազդել այդ ցուցանիշի վրա: Այդպիսի գործոններ են տարիքը, ռասան, դաշտանադադարի       հետևանքները, ոգելից խմիչքի և ծխախոտի օգտագործումը, մարմնի զանգվածի ինդեքսը, քնաբերների օգտագործումը և մարզանքների կատարումը:

 

նյութի սկզբնաղբյուրը՝ www.medicalnewstoday.com
Աղբյուրը՝ Doctors.am 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ