Գլխավոր էջ Գլխավոր «Նախարարությունը  փորձում է 200 մլրդ դրամի դիֆիցիտը  լուծել նոր հարկատեսակով». Լևոն Հարությունյան

«Նախարարությունը  փորձում է 200 մլրդ դրամի դիֆիցիտը  լուծել նոր հարկատեսակով». Լևոն Հարությունյան

771
0

Շատ ընդունելի է, որ առողջության ապահովագրության նախագիծը նման թեժ քննարկումների առիթ է դարձել: Հենց այդպես էլ պետք է լիներ, քանի որ այն շոշափում է բոլոր շերտերի շահերը: Այս մասին 1in.am-ի հետ հարցազրույցում ասել է Պետական առողջապահական գործակալության տնօրեն Ծաղիկ Վարդանյանը:

Նրա խոսքով առողջության ապահովագրման անհրաժեշտություն կա, և այդ անհրաժեշտությունը եղել է շարունակական: Տարիներ շարունակ տրվել է դրա գաղափարը, սակայն այն կյանքի չի կոչվել ինչ-ինչ պատճառներով:

Լրագրողի այն դիտարկամանը, որ նախարարի խոսքով նախագծին դեմ են հատկապես IT ոլորտի մասնագետները, ծրագրավորող Լևոն Հարությունյանը մանրամասնեց՝

« Ծրագրավորողներն ու հաշվապահները միասին ավելի մեծ ֆինանսական արդյունքն են ստեղծում, քան ողջ պետական համակարգը: Այս նախագծի արդյունքում տուժում են միջին եկամուտ ունեցող աշխատողները, ովքեր աշխատում են սպիտակ դաշտում: Նախարար նշեց, որ երկու անգամ վճարելու կարիք չի լինի, բայց դա այդպես չի: Եթե համեմատենք մեր ապահովագրության տարեկան միջին գումարը 200 հազար դրամ է կազմում: Իսկ նախարարության կողմից առաջարկվող նախագծի իրագործման դեպքում բավական մեծ գումար է կազմում:

Ես հիշում եմ՝ մի հաղորդման շրջանակներում նախարարության ներկայացուցիչներից մեկը հայտարարեց, որ կառույցը ունի 200 մլրդ. ՀՀ դրամի դիֆիցիտ: Ի՞նչ է անում նախարարությունը. ենթադրում եմ, փորձում է այս 200 մլրդ-ի խնդիրը լուժել նոր հարկատեսակով,»- պարզաբանել է Լևոն Հարությունյանը:

Նրա խոսքով IT ոլորտի աշխատակիցներն արդեն իսկ ունեն առողջության ապահովագրություն, որն անհամեմատ ավելի շահավետ է, քան նախարարության առաջարկած տարբերակը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ