Գլխավոր էջ Uncategorized Իսրայել Հակոբկոխյանը շարունակում է հացադուլը․ ո՞րն է նրա պահանջը

Իսրայել Հակոբկոխյանը շարունակում է հացադուլը․ ո՞րն է նրա պահանջը

1717
0

Ոչ Ստամբուլյան Կոնվենցիային
Ոչ Լանզարոտեի կոնվենցիային
Ոչ թուրքահաճո կրթական չափորոշիչներին
Ոչ Հայ առաքելական սուրբ եկեղեցու դեմ պայքարին
Ոչ մեր պատմությանը կեղծմանը
Ոչ Ամուլսարի շահագործմանը
Ոչ անօրինական բռնություններին

Նման պահանջներով է հացադուլ հայտարարել  սպորտի վաստակավոր վարպետ, բռնցքամարտիկ Իսրայել Հակոբկոխյանը։ Այսօր հացադուլի երրորդ օրն է։

Նա հայտնում է, որ իշխանությունը ոտնահարում է մեր ազգային արժեքները․«Իմ  նպատակն այն է, որ ազգով մտահոգված քաղաքական ուժերը  համախմբվեն։ Կարող են չգալ ինձ տեսնել, ես ժողովրդի հետ եմ շփվում՝ դա ինձ բավարար է»։

Երեկ Հակոբկոխյանին այցելել են շտապօգնության աշխատակիցները, իսկ անդրադառնալով, իր այսօրվա առողջական վիճակին հայտնեց,  որ առողջական վիճակը հիանալի է։

Նա նշեց, որ իշխանության կողմից իր քայլին դեռ չեն արձագանքել, հավելելով, որ իր համար կարևորը մարդկանց արձագանքն է։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ