Գլխավոր էջ Գլխավոր «Ձեր կառավարությունը ձախողել է կորոնավիրուսի դեմ պայքարը». BBC-ի հաղորդավարը` Նիկոլ Փաշինյանին

«Ձեր կառավարությունը ձախողել է կորոնավիրուսի դեմ պայքարը». BBC-ի հաղորդավարը` Նիկոլ Փաշինյանին

1022
0

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսակապով հարցազրույց է տվել BBC հեռուստաալիքի HARDtalk հայտնի հաղորդմանը: Հարցազրույցի ընթացքում հաղորդավար Սթիվեն Սակուրը դիմել է Փաշինյանին` նշելով, որ ՀՀ կառավարությունը ձախողել է կորոնավիրուսի դեմ պայքարը:

«Կորոնավիրուսը վերահսկողության տակ առնելու Ձեր կառավարության ջանքերը հաջողություն չեն ունեցել, հակառակը` այն ձախողվել է, այնպես չէ՞»,-հարցրել է հաղորդավարը:

«Ես կարծում եմ, որ դեռ շատ վաղ է եզրակացություններ անել, որովհետև, դժբախտաբար, համավարակը զարգացող վիճակում է ամբողջ աշխարհում: Մենք ռազմավարություն ենք մշակել մեր երկրում կորոնավիրուսի դեմ պայքարելու համար: Եկեք եզրակացություններ անենք այն ժամանակ, երբ կորոնավիրուսը համաշխարհային մակարդակով հաղթահարված կլինի»,-պատասխանել է ՀՀ վարչապետը:

«Բայց չէ՞ որ ակնհայտ է, որ կորոնավիրուսի ձեր ցուցանիշները մոտ 6 անգամ ավելի են, քան հարևան Վրաստանում, և զգալիորեն ավելի բարձր են, քան Ադրբեջանում: Տարածաշրջանում Հայաստանը կորոնավիրուսից ամենաշատ տուժած երկիրն է, և դա խոսում է Ձեր կառավարության ձախողման մասին»,-հավելել է հաղորդավարը:

«Մենք այս համավարակը հաղթահարելու փուլում ենք: Ինչպես նշեցի, դեռևս շատ վաղ է եզրակացություններ անել: Որովհետև ամբողջ աշխարհում համավարակը շարունակում է զարգանալ»,-ասել է ՀՀ վարչապետը:

Հարցին այն մասին, թե ինչու է նա համավարակի թեժ պահին առանց դիմակ մասնակցել խնջույքի` ՀՀ վարչապետը պատասխանել է, որ հետևել է այն կանոններին, որտեղ անցկացվում էր պաշտոնական ընդունելությունը:

«Այդ օրը մենք գործել ենք Լեռնային Ղարաբաղում գործող կանոններով»,-ասել է ՀՀ վարչապետը:

Հիշեցնենք՝ մայիսի 21-ին, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի երդմնակալության արարողությունից հետո տեղի էր ունեցել խնջույք Հայաստանի և Արցախի ղեկավար կազմի մասնակցությամբ:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ