Գլխավոր էջ Գլխավոր Նոր Զելանդիան սկսել է զանգվածային թեստավորումներ

Նոր Զելանդիան սկսել է զանգվածային թեստավորումներ

411
0

Նոր Զելանդիայի իշխանությունները փորձում են պայքարել կորոնավիրուսի նոր ալիքի դեմ: Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ օրերս 3 ամսվա ընթացքում առաջին անգամ Օքլանդ քաղաքում կորոնավիրուսի 4 դեպք էր հայտնաբերվել:

Իսկ օգոստոսի 13-ին երկրում արձանագրվել է հիվանդության 14 նոր դեպք: Բոլոր նոր դեպքերը կապված են եղել այդ 4-ի հետ:

Կարանտիային նոր սահմանափակումներից խուսափելու համար Նոր Զելանդիան սկսել է զանգվածային թեստավորումներ կատարել: Մարդիկ երկար ձգվող հերթ են կանգնել մեքենաներով, որպեսզի թեստավորվեն:

Նոր ալիքի վտանգն իշխանություններին ստիպել է տեղաշարժման սահմանափակումներ մտցնել Օքլանդում, իսկ ամբողջ երկրում կրկին սոցիալական հեռավորության պահպանման կանոններ պարտադրել:

Ջոն Հոփկինսի համալսարանի տվյալներով՝ Նոր Զելանդիայում մինչև օրս արձանագրվել է կորոնավիրուսի 1589 դեպք, որոնցից 22-ը՝ մահվան ելքով:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ