Գլխավոր էջ Գլխավոր Խիստ սահմանափակումները Ավստալիայում վարակի երկրորդ ալիքը կանխել են

Խիստ սահմանափակումները Ավստալիայում վարակի երկրորդ ալիքը կանխել են

562
0

Ավստրալիայում սահմանափակումների խստացումից հետո կորոնավիրուսի երկրորդ ալիքը, կարծես, վերահսկողության տակ են առել: Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ 1 օրում Վիկտորիա նահանգում 278 դեպք է արձանագրվել, երեկվա 410 դեպքի համեմատությամբ:

Վերջին շաբաթներին օրական մի քանի հարյուր նոր դեպքերի արձանագրումը Վիկտորիայի իշխանություններին ստիպել էր խիստ կարանտինային միջոցառումներ և պարեկային ժամ սահմանել: 5 միլիոն բնակչություն ունեցող Մելբուրնում բոլորին արգելվել է դուրս գալ տնից՝ բացի խիստ անհրաժեշտության դեպքերից:

Ավստրալիան այն քիչ երկրներից էր, որ դեռ տարածման վաղ փուլերում շատ արդյունավետ պայքար էր մղել կորոնավիրուսի դեմ:

Ջոն Հոփկինսի համալսարանի տվյալներով՝ Ավստալիայում մինչև օրս արձանագրվել է կորոնավիրուսի 22.358 դեպք, որոնցից 361-ը՝ մահվան ելքով:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ