Գլխավոր էջ Գլխավոր «Չի կարելի ձախլիկներին ստիպել, որպեսզի նրանք դառնան աջլիկ»․ հոգեբան

«Չի կարելի ձախլիկներին ստիպել, որպեսզի նրանք դառնան աջլիկ»․ հոգեբան

3706
0

Օգոստոսի 13-ը ամբողջ աշխարհում նշվում է որպես ձախլիկների միջազգային օր։ Վիճակագրական տվյալներով՝ աշխարհի բնակչության մոտ 10 %-ը ձախլիկներ են։ Medmedia.am-ը թեմայի շուրջ զրուցեց հոգեբան Արմինե Մանուկյանի հետ, վերջինս նշեց, որ ձախլիկների և աջլիկների տարբերությունները կարող են լինել ֆիզիոլոգիական, հեգեբանական և օրգանական, կախված՝  ինչպես է դա դրսևորվում։

«Եթե վերցնենք ֆիզիոլոգիական տարբերությունը, ապա դա դրսևորվում է մարդու մարմնի  կառուցվածքի ձախ կողմի ավելի ակտիվ լինելով։ Օրգանական դրսևորման դեպքում տարբերությունը նկատվում է վարքի մեջ, քանի որ ձախլիկներն ավելի հաճախ օգտագործում են ձախ ձեռքը, ձախ ոտքը, մտածում են ուղեղի ձախ կիսագնդով»։

Հոգեբան Արմինե Մանուկյանն ընդգծեց նաև ձախլիկների և աջլիկների  հոգեբանական տարբերությունները, որտեղ խնդիրն ավելի բարդ է, քանի որ ձախլիկները հազվադեպ են հանդիպում և մենք ունենք կարծրատիպային մտածողություն, եթե մեծամասնությունն օգտվում է աջ ձեռքից, ապա ձախլիկները չեն մտնում ընդհանուր ձևի մեջ, որն էլ ձախլիկների մոտ առաջացնում է հոգեբանական բարդույթ։

«Շատ հաճախ երեխաների մոտ դրսևորվում է այդ հոգեբանական բարդույթը, քանի որ դպրոցներում, մանկապարտեզներում մի ժամանակ պարտադրում էին, որ ձախլիկները գրեն միայն աջ ձեռքով։ Հիմա որոշակի ուսումնասիրություններից հետո մանկավարժները եկել են այն եզրակացության, որ չի կարելի ձախլիկներին ստիպել, որպեսզի նրանք իրենք վարքաբանական գործողությունները ձախից փոխեն աջ» ։

Հոգեբանը նաև նշեց ևս մեկ առանձնահատկություն, ձախլիկները որպես կանոն լինում են շնորհով մարդիկ, կամ շատ լավ նկարում են, կամ ունեն երաժշտական բացառիկ լսողություն։ Վերջինս նաև հավելեց, որ աշխարհի հայտնի մարդկանից շատերը եղել են ձախլիկներ։

Հասմիկ Գասպարյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ