Գլխավոր էջ Գլխավոր Առողջապահության նախարարությունը՝ Հաշվեքննիչ պալատի ուշադրության կենտրոնում

Առողջապահության նախարարությունը՝ Հաշվեքննիչ պալատի ուշադրության կենտրոնում

793
0

ՀՀ հաշվեքննիչ պալատի 2020 թվականի գործունեության ծրագիրը հայտնի է։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հաջորդ տարի Հաշվեքննիչ պալատը կստուգի մի շարք պետական կառույցների գործունեությունը։ Մեզ հայտնի դարձավ, որ Պալատը նախատեսել է ստուգել ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների, պաշտպանության, էկոնոմիկայի, ֆինանսների, առողջապահության, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունները։ Տեղեկանում ենք Armlur.am-ից:

Բացի այս Հաշվեքննիչ պալատի տարեկան ստուգումների ցանկում տեղ է գտել նաեւ ՀՀ ոստիկանությունը, Ազգային անվտանգության ծառայությունը, Բարձրագույն դատական խորհուրդը եւ այլ գերատեսչությունններ։

Օրինակ` ՀՀ պաշտպանության նախարարությունում Հաշվեքննիչ պալատը ստուգելու է գնումների գործընթացը, իսկ Առողջապահության նախարարությունում` սոցիալապես անապահով եւ առանձին խմբերի անձանց բժշկական օգնությունը։ Հաշվեքննիչ պալատը կուսումնասիրի նաեւՍոցապ նախարարության ֆինանսատնտեսական գործունեությունը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ