Գլխավոր էջ Նորություններ Առողջության ապահովագրության համար գանձվող գումարը միևնույնն է ծախսվում է հենց ձեր գրպանից....

Առողջության ապահովագրության համար գանձվող գումարը միևնույնն է ծախսվում է հենց ձեր գրպանից. նախարար

1054
0

ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Facebook-ի էջում գրում է.

« Հարգելի քաղաքացիներ, մանիպուլյացիաների և հասկացությունների նենգափոխման արդյունքում առողջության համապարփակ ապահովագրության ներդրման շուրջ դիսկուրսը ուզում է դառնալ ընդամենը նոր հարկատեսակի շուրջ դիսկուրսի։

Չկա նման դիսկուրս և ես կոչ եմ անում չտրվել այդ մանիպուլյացիաներին։

Իհարկե ես չեմ ակնկալում, որ շատ ակտիվ մեկնաբանություններ գրող մեր առողջ և երիտասարդ բոլոր քաղաքացիները ամբողջությամբ կկարդան հայեցակարգը, սակայն ուզում եմ նրանց հիշեցնել, որ առողջության ապահովագրության (ապահովության) համար գանձվող գումարը միևնույնն է ծախսվում է հենց ձեր գրպանից և պետությունը նոր հարկատեսակով որևէ եկամուտ չի ակնկալում։ Բոլորը հենց հիմա բժշկական ծախսեր են անում և հաճախ այնպիսի ծախսեր, որ բերում են ընտանիքների աղքատացման։

Եվ եթե համակարգը ներդրվի այն պաշտպանելու է հենց ձեզ թե՛ առողջ և երիտասարդ, թե՛ ոչ այնքան առողջ և ոչ այնքան երիտասարդ տարիքում։

Իսկ թե ինչպիսինն է այն լինելու, արժի կարդալ, հետո նոր մեկնաբանել»։

https://www.e-draft.am/projects/2137?fbclid=IwAR0u7qF9oXwXi3bXZT709KpQb3GMVExsWf5E5hilkj1vQ3z9WkF-85OUmUY

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ