Գլխավոր էջ Նորություններ TUMOUR BOARD-ի հերթական նիստը Աստղիկ ԲԿ-ում

TUMOUR BOARD-ի հերթական նիստը Աստղիկ ԲԿ-ում

1245
0

«Աստղիկ» ԲԿ-ում տեղի ունեցավ կենտրոնի Tumour Board-ի հերթական նիստը՝ ընդլայնված կազմով:
Նիստի ժամանակ ելույթ ունեցավ ռադիացիոն ուռուցքաբան, բ.գ.դ., դոցենտ Ներսես Քարամյանը, ով ներկայացրեց ռադիոթերապիայի նորագույն նվաճումները:
Ելույթը կազմված էր 2 մասից:
Նախ Ն. Քարամյանը ծանոթացրեց ճառագայթային բուժման զարգացումն ավելի քան 120 տարվա ընթացքում, ռադիոթերապիայի ցուցումներն ու դերը քաղցկեղի բուժման ժամանակ, արդի մեթոդները, ներկայացրեց բուժման փուլերը:

Ապա նա նեևկայացրեց այն հնարավորությունները, որոնք տրամադրում է ԻՐԱ ՄԵԴԻՔԼ Գրուպ ռադիոթերապիայի կենտրոնը Հայաստանում՝ օգտագործելով նորագույն տեխնոլոգիաները.
Գծային արագացուցիչներ Clinac iX,
 Halcyon,
 Bebig HDR բրախիթերապիայի սարք: Նա նշեց, որ այժմ արդեն կարիք չկա մեկնել արտերկիր որակյալ ճառագայթային բուժում ստանալու համար:

Երկրորդ մասում տեղի ունեցավ քննարկում՝ ընդհանուր վիրաբույժների և քիմիաթերապևտների հետ համատեղ՝ ստամոքսի քաղցկեղի բուժման ժամանակակից մոտեցումների վերաբերյալ:
Ներկայացվեց ռադիոթերապիայի դերը համալիր եւ կոմբինացված բուժման մեջ, ցուցումները, մեթոդների կիրառման հերթականությունը և այլն:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ