Գլխավոր էջ Նորություններ Հեպատիտ Ց-ի ախտորոշման և բուժման ծրագիրն արդեն գործում է

Հեպատիտ Ց-ի ախտորոշման և բուժման ծրագիրն արդեն գործում է

1191
0

Համաձայն ՀՀ Առողջապահության Նախարարի հրամանի, Նորք ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում կիրականցվի Հեպատիտ Ց-ի (HCV) անվճար ախտորոշում և հետագա հակավիրուսային բուժում։

Հեպատիտ Ց-ի (HCV) անվճար ախտորոշումը ներառում է՝

  • Որակական ՊՇՌ/PCR հետազոտություն
  • Գենոտիպավորում (Genotyping)

Անվճար հակավիրուսային բուժումը նախատեսված է միայն 1b գենոտիպով հիվանդների համար:

Ծրագրի շահառուներն են պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն և սպասարկում ստանալու իրավունք ունեցող բնակչության սոցիալապես անապահով ու առանձին (հատուկ) խմբերում ընդգրկված անձիք:
Շահառուների ամբողջական ցանկը՝

  • Ընտանեկան նպաստի համակարգում ընդգրկված 30.01 և ավելի բարձր անապահովության միավոր ունեցող նպաստառուներ
  • 1-ին խմբի հաշմանդամություն ունեցող անձինք
  • 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք
  • 3-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք
  • Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներ և նրանց հավասարեցված անձինք
  • Վերարտադրության տարիքի կանայք` հղիության, ծննդաբերության և հետծննդյան շրջանում
  • Զինծառայողներ և նրանց հավասարեցված անձինք, նրանց ընտանիքների անդամներ, Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ, ինչպես նաև ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների անդամներ, երկարամյա ծառայության կամ հաշմանդամության զինվորական կենսաթոշակ ստացող նախկին զինծառայողներ
  • Փրկարարական ծառայողներ և նրանց ընտանիքների անդամներ, կենսաթոշակի անցնելու կապակցությամբ ազատված փրկարարական ծառայողներ, հաշմանդամ դարձած փրկարարական ծառայողներ, ծառայության ընթացքում զոհված (մահացած) փրկարարական ծառայողների ընտանիքների անդամներ
  • Ձերբակալվածներ, կալանավորված անձինք և ազատազրկման դատապարտվածներ
  • Ծերանոցներում և անօթևանների ժամանակավոր կացարաններում խնամվող անձինք
  • Բռնադատվածներ
  • Չեռնոբիլի ատոմակայանի վթարի վերացման աշխատանքների մասնակիցներ
  • Մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) ենթարկված անձինք
  • Ապաստան հայցողներ ու նրանց ընտանիքների անդամներ։

Վերոնշյալ խմբերում ներառված անձինք կարող են դիմել/ուղեգրվել Նորք ԻԿՀ համապատասխան ախտորոշման (Հեպատիտ Ց վիրուսի որակական ՊՇՌ/PCR ախտորոշում և գենոտիպի որոշումը) և բուժման համար։

Ծրագիրը նախատեսված է 1000 պացիենտի համար։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ