Գլխավոր էջ Medmedia TV ՁԻԱՀ-ի կենտրոնի «աչք ծակող» ֆինանսներն ու դուրս մնացած աշխատակիցները

ՁԻԱՀ-ի կենտրոնի «աչք ծակող» ֆինանսներն ու դուրս մնացած աշխատակիցները

74349
0

Դեռ փետրվար ամսից ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնում անհամաձայնություններ էին։ Կենտրոնի և «ՆՈՐՔ» ինֆեկցիոն հիվանդանոցի միավորման որոշումը ընդունելի էր ոչ բոլորի համար։ Սակայն ինչպես առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն էր նշում, կենտրոնի տնօրենը փոխվել է զուտ կառավարության պահանջները չկատարելու պատճառով։ ՁԻԱՀ-ի կենտրոնի աշխատակիցների անհամաձայնություններն ու բողոքի ձայնը Թորոսյանը որակեց քմահաճություն։

Հիշեցնենք, որ արդեն մարտի սկզբին 108 աշխատակիցներից 86-ը աշխատանքից ազատման դիմումներ գրեցին։ Ինչպես կենտրոնի աշխատակիցներն էին փաստում՝ իրենց որոշման մեջ անձի խնդիր դրված չէ, այլ համակարգի պահպանման։ Բժիշկ-համաճարակաբան Էդուարդ Հովհաննիսյանը ՁԻԱՀԻ կանխարգելման կենտրոնում տարիների վաստակ ունի։ Նա, ինչպես որ իր կոլեգաներից շատերը չէր ցանկանում որպեսզի կենտրոնը միավորվի Նորք ինֆեկցիոն հիվանդանոցի հետ։ Կարծում է, որ այդ միավորման արդյունքում կկորցնենք շուրջ 30 տարվա կուտակած փորձն ու ձեռքբերումները։

Նախկին աշխատակիցները պատմում են, որ իրենք բազմիցս պատկան մարմիններ են դիմել, անգամ վարչապետի ու նախարարի մասշտաբով նամակ են հանձնել, սակայն բոլոր փորձերը անպատասխան են մնացել։

Մանրամասները՝ տեսանյութում

Սյուզի Ասատրյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ