Գլխավոր էջ Գլխավոր Կորոնավիրուսի դեմ առաջին գրանցված պատվաստանյութը «Սպուտնիկ V» անվանումն է ստացել

Կորոնավիրուսի դեմ առաջին գրանցված պատվաստանյութը «Սպուտնիկ V» անվանումն է ստացել

606
0

«Սպուտնիկ 1»-ն ամբողջ աշխարհում ակտիվացրել է տիեզերական հետազոտություները։ Կորոնավիրուսի դեմ նոր ռուսական պատվաստանյութը միջազգային հանրության համար նման նշանակություն ունի, ուստի՝ այս համեմատության արդյունքում էլ այն «Սպուտնիկ 5» անվանումն է ստացել»,- ասվում է անվան ընտրության բացատրության մեջ:

Նշվում է նաև, որ ադենովիրուսային վեկտորի հիմքով ռուսական այս պատվաստանյութն օգոստոսի 11-ին գրանցվել է ՌԴ առողջապահության նախարարության կողմից և դարձել աշխարհում նոր տեսակի կորոնավիրուսի դեմ առաջին գրանցված պատվաստանյութը։

Հայտնի է, որ հատուկ այս պատվաստանյութի համար պատրաստված կայքի նպատակն էլ «Սպուտնիկ 5»-ի մասին մանրամասն տեղեկության տարածումն ու դրա մասին ապատեղեկատվության դեմ պայքարն է։

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր Tert.am-ը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր հայտարարել է, որ Ռուսաստանը գրանցել է կորոնավիրուսի դեմ աշխարհում առաջին պատվաստանյութը:

Նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվն ամբողջ աշխարհում 20 259 564 է, մահացել է 739 212 մարդ: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի համավարակ է հայտարարել մարտի 11-ին: Վիրուսը տարածվել է 213 երկրում:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ