Գլխավոր էջ Գլխավոր Մանուկների արևայրուքը 80 տոկոսով մեծացնում է քաղցկեղի առաջացման ռիսկը

Մանուկների արևայրուքը 80 տոկոսով մեծացնում է քաղցկեղի առաջացման ռիսկը

473
0

Բժիշկ և հեռուստահաղորդավար Եվգենի Կոմարովսկին ասաց, որ մանուկների արևայրուքը 80 տոկոսով մեծացնում է քաղցկեղի առաջացման ռիսկը: Տեսանյութը հրապարակվել է նրա YouTube ալիքում:

Ըստ նրա ՝ արևի ճառագայթների երկու տեսակ կա, որոնք կարող են վնասել մաշկը: UVA-ճառագայթները ավելի վտանգավոր և ագրեսիվ են: Դրանք վնաս են հասցնում ընդհուպ մինչև ԴՆԹ-ի մակարդակ, ինչպես նաև կարող են նպաստել չարորակ ուռուցքների առաջացմանը, այն դեպքում, երբ UVB-ճառագայթներն են արևայրուք առաջացնում:

Բժիշկը շեշտեց, որ ճառագայթների երկու տեսակներն էլ ի վիճակի են ներթափանցել կտորի միջով, ուստի պետք է կրել խիտ գործվածքից պատրաստված հագուստ, կամ արևապաշտպանիչ միջոցներ կիրառել ամբողջ մարմնի համար:

Կոմարովսկին բացատրել է, որ մաշկի քաղցկեղի ամենավտանգավոր պատճառները մելանոմաներն են, որոնք առաջանում են մանուկ հասակում, ուստի կարևոր է ապահովել երեխայի անվտանգությունը արևի տակ, ավելացրեց բժիշկը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ