Գլխավոր էջ Գլխավոր «Արտակարգ դրությունը երկարաձգելը ուղղված է բողոքների ակցիաներին դիմադրելուն»․ Լարիսա Ալավերդյան

«Արտակարգ դրությունը երկարաձգելը ուղղված է բողոքների ակցիաներին դիմադրելուն»․ Լարիսա Ալավերդյան

767
0

6 ամիս արտակարգ դրություն ամբողջ երկրում, սա աննախադեպ է, մենք տեսնում ենք, որ արտակարգ դրության միջոցառումները համավարակի տարածումը նվազեցնելու համար չէ, այլ ակնհայտորեն օգտագործվում է բողոքի ակցիաները զսպելու համար: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը՝ անդրադառնալով փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հայտարարությանը, թե արտակարգ դրությունը ևս մեկ անգամ երկարաձգվելու է։

«Մանավանդ մենք տեսնում ենք՝ կան թույլատրված հավաքներ և կան չթույլատրվող հավաքներ: Ջերմուկի այն բնակիչները, ովքեր, բողոքում էին, մնացել են առանց աշխատանքի, իրենց նկատմամբ ոչինչ չարվեց, մյուս կողմը, որը բողոքում է՝ պահանջելով, որ սարը մնա սար, հանք չէ, նրանց բերման են ենթարկում: Կառավարության քայլերը ցույց են տալիս, որ հիմնականում, եթե չասենք գլխավորապես, արտակարգ դրությունը երկարաձգելը ուղղված է բողոքների ակցիաներին դիմադրելուն»:

Լարիսա Ալավերդյանի խոսքով ՝ Նիկոլ Փաշինյանը ՀՀ ղեկավարներից միակն է, որ գիտի, թե ցույցերը ինչ վտանգներ կարող են առաջացնել․ իրենք այդպես են եկել իշխանության, իսկ նախկին իշխանությունները վտանգը չէին զգում, այդ մտահոգությունը չունեին:

«Նիկոլ Փաշինյանը գիտի ցույցերից եկող վտանգը, դրա համար ինքը դիմադրում է ցույցերի ալիքի բարձացմանը: Հետագայում կարող են նաև այլ օրենսդրական կարգավորումներով փորձել բողոքի ալիքները զսպել, մենք տեսել ենք, որ չկա մի անհնարին բան այս ԱԺ-ի համար, որտեղ կա «ՄԻլի Մեջլիսի» խմբակցություն: Բոլոր որոշումները ընդունում է այդ խմբակցությունը, հաշվի չի առնվում ո՛չ խորհրդարանական այլ ուժերի, ո՛չ էլ արտախորհրդարանականների կարծիքը: Ապազագային այդ խմբակցությունն իր գործունեությունը պարզապես ուղղում է ընդդեմ հասարակության մեջ հասունացած պահանջներին»,-ասաց նա:

Լարիսա Ալավերդյանը նշեց, որ այլ երկրներում կան դրական օրինակներ. ոչ թե արգելում են հավաքների կայացումը, այլ հետևում են հակահամաճարակային կանոնների պահպանմանը:

«Խաղաղ հավաքների արգելքի դեպքում ոտնահարվում են մի քանի իրավունքներ, նաև՝ Սահմանադրությամբ հաստատված նորմեր, սկզբունքներ, այդ թվում՝ Սահմանադրության 3-րդ, 25-րդ, 31-րդ, 33-րդ, 41-րդ, 42-րդ, 44-րդ հոդվածները»,-ասաց նա:

Լարիսա Ալավերդյանը նշեց, որ հաճախ լսում է կարծիքներ, թե այս իշխանությունները պարզապես հմուտ չեն, նման գործողությունները չիմացության արդյունք են:

«Պետք է նշեմ՝անկախ նրանից չիմացության արդյունքում է արվում, թե միտումնավոր, երկու դեպքում էլ այս գործողությունները պարունակում են հանցագործության տարրեր, բնութագրեր»,-ասաց նա:

Աղբյուրը՝ Tert.am

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ