Գլխավոր էջ Գլխավոր Դատապարտյալին հնարավոր եղավ համոզել․ նոր տեղեկություն

Դատապարտյալին հնարավոր եղավ համոզել․ նոր տեղեկություն

1174
0

Medmedia.am-ը արդեն երկու օր է անդրադառնում է   «ԿՈՇ»  քրեակատարողական հիմնարկում գտնվող Արման Աղվանի Սարգսյանի խնդրին։ Հիշեցնենք, որ նա մեկ շաբաթից ավելի է ինչ գտնվում էր հացադուլի մեջ։ Նա հարկային պարտավորություններից խուսափելու համար դատապարտվել է 5 տարվա ազատազրկման։ Ինչպես մեզ հետ զրույցում նրա կինը՝ Կարինե Հայրապետյանն էր նշել, իր ամուսինը ցանկանում է իրեն լսեն ու հնարավորություն տան ֆինանսապես փոխհատուցելու իր պատճառած վնասները, միայն թե պատժի ժամկետը վերանայվի, սակայն հարցին լուծում չէր տրվել և նա դիմել էր այդ ծայրահեղ քայլին։

Medmedia.am-ը կապ էր հաստատել ՄԻՊ գրասենյակի հետ, որտեղից տեղեկացրել էին, որ Արման Սարգսյանի հետ բացատրական աշխատանքներ են տարվում, սակայն նա չի համաձայնվում հացադուլը դադարեցնելու։

Տեղեկատվությունից երկու ժամ անց Քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը մեզ տեղեկացրերց, որ աշխատանքները արդյունավետ են եղել, Արման Սարգսյանը դադարեցրել է հացադուլը․

« «ԿՈՇ» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Արման Սարգսյանը դադարեցրել է հացադուլը։ Բացատրական աշխատանքներ են տարվել վարչակազմի,ինչպես նաև սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի կողմից հացադուլի դադարեցման կապակցությամբ»։

Նոնա Նավիկյանը նաև տեղեկացրեց, որ առողջական վիճակը նորմալ է և նա գտնվում է բժիշկների հսկողության տակ ։

Սյուզի Ասատրյան

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ