Գլխավոր էջ Գլխավոր «Հայ հետազոտողները սկսում են կորոնավիրուսի հանդեպ հակամարմինների հետազոտությունները»․ Արմեն Մուրադյան

«Հայ հետազոտողները սկսում են կորոնավիրուսի հանդեպ հակամարմինների հետազոտությունները»․ Արմեն Մուրադյան

1524
0

ԵՊԲՀ-ի ռեկտոր Արմեն Մուրադյանն իր ֆեյսբուէյան էջում գրել է․

«Հայ հետազոտողները սկսում են կորոնավիրուսի հանդեպ հակամարմինների հետազոտությունները ԵՊԲՀ COVID_Antibody նախագծի շրջանակներում❗️
Ամբողջ աշխարհում վերջին մի քանի ամիսների ընթացքում մեկնարկել են կորոնավիրուսի հանդեպ առաջացած հակամարմինների հետազոտություններ, բնականաբար ԵՊԲՀ հետազոտողները ևս միանում են գիտական այդ մարտահրավերին եւ սկսում են հակա-SARS-CoV2 հակամարմինների հետազոտությունը Covid_Antibody նախագծի շրջանակներում։
Հետազոտության մեջ ընդգրկվելու համար պետք է`
✅ունենալ կորոնավիրուսի դրական թեստավորում
✅լրացնել ստորեւ բերվող հղումը
✅այցելել հիվանդանոց և կատարել անվճար արյան նմուշառում։
🩸Մեր հետազոտողները արյան միջոցով կուսումնասիրեն մեկ անգամ վարակվելուց հետո հակամարմինների առաջացումն ու դրանց քանակը մարդու օրգանիզմում։
ℹ️Տվյալ գործընթացը բացարձակ անվնաս է պացիենտի համար։
Բոլոր այն անձինք, ովքեր ցանկանում են մասնակցություն ունենալ գիտության զարգացման այս կարեւոր փուլին, խնդրում ենք անցնել հետևյալ հղմամբ↪️
Նպաստեք գիտության զարգացմանը` միաժամանակ ճանաչելով ձեր օրգանիզմի զգոնությունը #Covid19-ի նկատմամբ:
Մասնակցությունը կրում է կամավորական բնույթ »։

 

Հայ հետազոտողները սկսում են կորոնավիրուսի հանդեպ հակամարմինների հետազոտությունները ԵՊԲՀ COVID_Antibody նախագծի…

Posted by Արմեն Մուրադյան/ Armen Muradyan on Friday, August 7, 2020

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ