Գլխավոր էջ Նորություններ «Պետությունը կարող է 650 հազար դրամ արժեցող վիրահատությունը հաշվարկել 270 հազար». Գևորգ...

«Պետությունը կարող է 650 հազար դրամ արժեցող վիրահատությունը հաշվարկել 270 հազար». Գևորգ Գրիգորյան

2745
0

Առողջապահության ապահովագրության գաղափարը հիմնված է մի մեխանիզմի վրա, ըստ որի առողջը վճարում է հիվանդի համար, աշխատողը չաշխատողի համար: Այն պնդումը, թե ինչու պետք է աշխատողը վճարի չաշխատողի համար, ինձ համար ընդունելի չէր լինի, եթե  չունենայինք ահռելի մեծ քանակությամբ պետպատվեր: Այս մասին YerevanToday-ի հետ զրույցում, անդրադառնալով առողջության ապահովագրության նախագծին՝ ասել է առողջապահության կազմակերպիչ, բժիշկ-ուրոլոգ Գևորգ Գրիգորյանը:

« Առողջության ապահովագրության համակարգի գործարկման համար անհրաժեշտ են ստանդարտներ ՝ բժշկատնտեսագիտական, բուժական: Ցավալի է, բայց առաջին հերթին մենք չունենք բժշկակտնտեսագիտական ստանդարտներ: Այդ իսկ պատճառով պետությունը կարող է 650 հազար դրամ արժեցող վիրահատությունը հաշվարկել 270 հազար:  Ստացվում է առողջության ապահովագրության ծրագրի ներդրումը մեր առողջապահական համակարգ, կհանգեցնի բժշկական ծառայությունների գների կտրուկ նվազման: Այսինքն շատ բժիշկներ և բուժաշխատողներ այլևս չեն ցանականա աշխատել առողջապհության ոլորտում»,- պարզաբանում է Գևորգ Գրիգորյանը:

Նրա մեկնաբանմամբ երկրորդ բացը՝ բուժման ուղեցույցների և գործելակարգերի բացակայությունն է:

«Առողջության ապահովագրության նախագծում նշված է, որ բուժումը իրականացվում է, ըստ բժշկի ցուցումի, հարց է առաջանում արդյոք բժիշկը ճիշտ ցուցում է տալիս, արդյոք կողմնակալ չի լինի կամ հավելյալ հետազոտություն և դեղեր չի նշանակի: Այս բոլորը հստակեցվում է միայն ուղեցույցերով, որոնք փաստացի չկան»,- ասում է նա:

Գևորգ Գրիգորյանի  խոսքով առողջության ապահովագրության ներդրման համար դեռ շատ վաղ է խոսել:  Պետք է ստեղծվեն հատուկ խումբ, որը կկազմեն այդ ուղեցույցերն ու գործելակարգերը: Մեկ այլ խումբ էլ անհրաժեշտ է ստեղծել, որը կզբաղվի այդ ուղեցույցերի ամենամյա թարմացումներով:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ