Գլխավոր էջ Գլխավոր Կարող ենք էնքան բարձր հարկեր սահմանել նարգիլե ակումբների վրա, որ ձեռնտու չլինի...

Կարող ենք էնքան բարձր հարկեր սահմանել նարգիլե ակումբների վրա, որ ձեռնտու չլինի բացելը. Հայկ Գևորգյանը

757
0

Աժ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի 27-րդ արտահերթ նիստում քննարկվում է ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքներով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին օրենքում փոփոխությունների փաթեթը:

«Ակնհայտ է, որ բիզնես շահերը միշտ բախման մեջ են լինելու առողջապահության հետ: Խոշոր բիզնեսի շահերի պաշտպանությունը չպետք է լինի քաղաքացիների առողջության հաշվին»,- նկատեց  ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկվար Լիլիթ  Մակունցը:

Պատգամավորները քննարկել են սուպերմարկետների ցուցադրություններից ծխախոտները հանելու և նարգիլե ակումբների գործունեությունը սահմանափակելու հարցերը:

«Կարող ենք էնքան բարձր հարկեր սահմանել նարգիլե ակումբների վրա, որ ձեռնտու չլինի բացելը, կամ եթե մարդը նարգիլե է ծխում, պիտի դա փողոցից չերևա»- ասել է Հայկ Գևորգյանը:

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ