Գլխավոր էջ Գլխավոր Հայաստանն առաջատարն է տարածաշրջանում 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման և մահացության...

Հայաստանն առաջատարն է տարածաշրջանում 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման և մահացության ցուցանիշով

462
0

Հայաստանը շարունակում է առաջատարը լինել տարածաշրջանում 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման, ինչպես նաև հիվանդությունից մահացության ցուցանիշներով:

Ինչպես հետևում է worldometers.info կայքի՝ պարբերաբար թարմացվող տվյալներից, օգոստոսի 6-ի դրությամբ՝ 1 մլն բնակչության հաշվով կորոնավիրուսով վարակման ցուցանիշը Հայաստանի համար կազմել է 13 435, մահացության ցուցանիշը՝ 260:

Վերջին տվյալների համաձայն՝ տարածաշրջանում 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման ցուցանիշներն ունեն հետևյալ տեսքը.

1. Հայաստան – 13 435

2. Ռուսաստան – 5974

3. Իրան — 3807

4. Ադրբեջան – 3276

5. Թուրքիա – 2810

6. Վրաստան – 302

Տարածաշրջանում 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսից մահացության ցուցանիշներն այսպիսին են.

1. Հայաստան — 260

2. Իրան – 214

3. Ռուսաստան –100

4. Թուրքիա – 69

5. Ադրբեջան – 47

6. Վրաստան – 4

Հիշեցնենք, որ Հայաստանում օգոստոսի 6-ին հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 233, մահվան՝ 2 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 39 819 է, մահվան դեպքերինը՝ 1000:

Մեկ օրում առողջացածների թիվը 706 է, ընդհանուր առողջացածներինը՝ 31556, փաստացի բուժվողներինը՝ 7263 (մեկ օրում նվազել է 475-ով):

Նշենք նաև, որ կայքի տվյալների համաձայն՝ Հայաստանը 1 մլն բնակչության հաշվով կորոնավիրուսով վարակման ցուցանիշով ներկա պահին գտնվում է 13-րդ հորիզոնականում: Մեզ նախորդում են ԱՄՆ-ն, Բրազիլիան, Պերուն, Չիլին, Բահրեյնը, Կատարը, Ֆրանսիական Գվինեան, Սան Մարինոն, Վատիկանը, Քուվեյթը, Օմանը, Պանաման:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ