Գլխավոր էջ Գլխավոր Դատապարտյալը հացադուլը չի դադարեցնի․ ՄԻՊ

Դատապարտյալը հացադուլը չի դադարեցնի․ ՄԻՊ

506
0

Medmedia.am-ը անդրադարձել էր  «ԿՈՇ»  քրեակատարողական հիմնարկում գտնվող Արման Աղվանի Սարգսյանն և բաձրաձայնել խնդիրը։ Նրա կինը՝ Կարինե Հայրապետյանը Medmedia.am-ի հետ զրույցում պատմել էր, որ իր ամուսինը հարկային պարտավորություններից խուսափելու համար դեկտեմբեր ամսին դատապարտվել է 5 տարվա ազատազրկման։

« Ամուսինս ասել է, որ տույժ ու տուգանքը կարող է վճարել ու վնասը ամբողջությամբ փոխհատուցել ու խնդրել է դատապարտման տարիները կրճատել, հնարավորություն տալ գալ հասնել անչափահաս երեխաներին ու հոգալ նրանց կարիքները»,-պատմեց տիկին Կարինեն ու հավելեց, որ Մարդու իրավունքների պաշտպանը ու առհասարակ պատկան մարմիններից և ոչ ոք չի արձագանքել իրենց խնդրին։

Կինը մեզ հետ զրույցում ասել էր, որ եթե ամուսնուն պատշաճ օգնություն չտրամադրվի, ինքը ևս պատրաստ է հացադուլ, անգամ ջրադուլ անելու։

Medmedia.am-ը կապ հաստատեց նաև Մարդու իրավունքների գրասենյակի հետ, որտեղից մեզ ասացին, թե ըստ սահմանված ընթացակարգի հացադուլ հայտարարած անձին կտրամադրվի օգնություն։

Մեր հարցմանն ի պատասխան նշեցին․

« «Կոշ» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Արման Սարգսյանը Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրել է բողոք օգոստոսի 4-ին:

Դիմումը ստանալուց հետո Պաշտպանի հանձնարարությամբ՝ Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները կապ են հաստատել «Կոշ» քրեակատարողական հիմնարկի պետի հետ, ով հայտնել է, որ, հացադուլով պայմանավորված, օրվա ընթացքում մի քանի անգամ նրան այցելում է բժիշկը, իրականացնում է բժշկական անհրաժեշտ հետազոտություններ, նրա հետ տարվում են նաև հոգեբանական աշխատանքներ: Ըստ նրա՝ դատապարտյալի գիտակցությունը պարզ է, խոսքը՝ կապակցված, հարցերին պատասխանում է հստակ, կարողանում է ինքնուրույն տեղաշարժվել: «Կոշ» քրեակատարողական հիմնարկի պետի փոխանցմամբ՝ ինքն անձամբ է զրուցել դատապարտյալի հետ, ներկայացրել է հացադուլի բացասական հետևանքները նրա առողջության վրա, սակայն դատապարտյալը հացադուլը դադարեցնելու մտադրություն չի հայտնել։ Տեղի կունենա նաև այց, գրությունները կհասցեագրվեն իրավասու պետական մարմիններ»:

Սյուզի Ասատրյան

 

 

 

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ