Գլխավոր էջ Medmedia TV «Պարոն վարչապետ, դու՛րս եկեք, ասեք, էս ի՞նչ եք անում»․ բնապահպան

«Պարոն վարչապետ, դու՛րս եկեք, ասեք, էս ի՞նչ եք անում»․ բնապահպան

769
0

«Ամեն մի մանրուքի համար լայվ եք մտնում, ինչու՞ չեք ասում, որ կան քաղաքական ամբիցիաներ և կողմ եք Ամուլսարի շահագործմանը։ Դուրս եկեք, ասե՛ք, էս ինչ եք անում, որովհետև դուք չեք ուզում ձեր իրական դիրքորոշումը բացել»,-բնապահպան Սիլվա Ադամյանի գնահատականներով՝ Ամուլսարը հանք չպետք է դառնա, հանրությունը արդեն որոշել է, որ այդ տարածքում չպետք է հանք գործի։

Նա նշել է, որ տարբեր ժամանակահատվածում, տարբեր կառավարություններ փաստաթղթեր են ստորագրել,  իսկ «Լիդիան »-ը պնդում է, որ հստակ ծրագիր ունի շրջակա միջավայրի փորձաքննության, բայց իրենց  իրավաբանները լուրջ խնդիրներ են արձանագրել, որոնք այս պահին չի ցանկանում բարձրաձայնել․ « Դրանց մասին կխոսենք, բայց ոչ այս պահին»։

Նա նշեց, որ գիշերով, թաքուն, մարդկանց տնակները հեռացնում են ու ճանապարհ են բացում «Լիդիանի» աշխատանքի համար։

«Երկրի վարչապետը շրջում է Ջերմուկի տարածաշրջանով ու անընդհատ համոզում է տեղի բնակչությանը, որ հանքի շահագործումը 0 ազդեցություն կունենա շրջակա միջավայրի ու մարդկանց վրա։ Տեղի բնակչությունը ամուր կանգնած է ու ցանկանում են Ամուլսարի պահապան դառնալ»,-նշել է նա ու ասել, որ տեղի բնակչությունը դեմ է հանքի շահագործմանը։ «Կառավարությունը որոշակի քաղաքական լծակներ ունի, ու դրանց շրջանում չի կարող հանքը չշահագործել։ Վերին ատյանները մինչև հիմա խաբում են, փորձագետներից ապացույց են ուզում, որպեսզի հանքի շահագործումը կանգնեցնեն։ Իրականում կառավարությունը հրաշալի գիտի, թե ինչ է իրականում այնտեղ կատարվելու, հրաշալի, 10 մատի պես գիտի, թե փորձագետները ինչ են ասել։ Ամենաառաջին ռիսկը այն է, որ շրջակայքում ուրան կա, նույնիսկ սովետմիության օրոք նշված էր, որ այս պայմաններում չի կարելի հանքը շահագործել։ Զավեշտը այն է, որ նույնիսկ ուրանի խնդիրը կառավարությանը չկանգնեցրեց։ Մարդիկ փորձում են ապացուցել, թե քննչականն է խաբում, փորձագետներն են խաբում, պարոնայք, հանգստացե՛ք, ո՞նց կարող է նման բան լինել»։

Մանրամասները՝ տեսանյութում

Սյուզի Ասատրյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ