Գլխավոր էջ Գլխավոր Ինչպե՞ս է հայ ֆուտբոլիստը վարակվել կորոնավիրուսով

Ինչպե՞ս է հայ ֆուտբոլիստը վարակվել կորոնավիրուսով

450
0

Ռուսական «Ռոստով» ակումբի կիսապաշտպան Խորեն Բայրամյանը պատմել է թե ինչպես է վարակվել կորոնավիրուսով: Ֆուտբոլիստը խոստովանել է, որ այդ ընթացքում նա ապրել է ծնողների հետ: Սկզբում կորոնավիրուսի ախտանշաններ են նկատվել նրա մոր մոտ, իսկ հետո նաև ինքն է վարակվել: Այդ մասին Բայրամյանը անմիջապես տեղյակ է պահել ակումբին:

«Չգիտեմ ինչպես պատահեց, բայց առաջինը վարակվեց մայրս: Նա խանութ էր գնացել և գուցե այնտեղ է վարակվել: Դե, Ռուսաստանում շատ խիստ կարանտինային ռեժիմ չկար: Մայրս ամեն ինչին շատ ուշադիր էր, դիմակ և ձեռնոցներ էր միշտ կրում: Բայց հիվանդությունից խուսափել չկարողացանք»,- Նոբել Առուստամյանին տված հարցազրույցում ասել է Բայրամյանը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ