Գլխավոր էջ Գլխավոր Կորոնավիրուսի պատճառով ըմբշամարտի միջազգային մրցաշարերը չեն կայանա

Կորոնավիրուսի պատճառով ըմբշամարտի միջազգային մրցաշարերը չեն կայանա

374
0

Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի հովանու ներքո սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին նախատեսված միջազգային մրցումները համավարակի պատճառով չեն կայանա նշված ժամկետներում։ Որոշումը կայացրել է UWW գործկոմը: Դա վերաբերում է Եվրոպայի կադետների առաջնությանը, որը պետք է անցկացվեր Լեհաստանում հոկտեմբերի 5-11-ը և Եվրոպայի պատանեկան  առաջնությանը, որը անցկացվելու էր  Հյուսիսային Մակեդոնիայում  հոկտեմբերի 19-25-ը։

«Մենք շարունակում ենք հետևել համաճարակի ընթացքին: Երբ վստահ կլինենք, որ կարող ենք անվտանգ մրցումներ անցկացնել, կվերսկսենք պայքարն ասպարեզներում»,- ասել է կազմակերպության նախագահ Նենադ Լալովիչը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ