Գլխավոր էջ Գլխավոր 9 պատգամավոր և 35 աշխատակից վարակվել է կորոնավիրուսով

9 պատգամավոր և 35 աշխատակից վարակվել է կորոնավիրուսով

550
0

Թուրքիայի խորհրդարանի 9 պատգամավոր և 35 աշխատակից վարակվել է կորոնավիրուսով: Այս մասին տեղեկացնում է sozcu.com կայքը` հղում տալով Թուրքիայի խորհրդարանի նախագահ Մուստաֆա Շենթոփին:

Շենթոփը տեղեկացրել է, որ կորոնավիրուսի թեստեր են հանձնել ոչ միայն պատգամավորներն ու խորհրդարանի աշխատակիցները, այլ նաև նրանց ընտանիքների անդամները:

«Այս պահին վարակված և տանը մեկուսացած աշխատակիցների թիվը 32 է, հիվանդանոցում բուժում է անցնում 1 աշխատակից, ևս երկուսի մոտ կորոնավիրուսը նոր է հայտնաբերվել: Վարակված և տանը մեկուսացած պատգամավորների թիվը 5 է, հիվանդանոցում բուժում է անցնում 4 պատգամավոր»,-տեղեկացրել է Թուրքիայի խորհրդարանի նախագահը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ