Գլխավոր էջ Գլխավոր COVID-ի նոր դեպքերի օրական աճի ռեկորդ՝ Ղրիմում

COVID-ի նոր դեպքերի օրական աճի ռեկորդ՝ Ղրիմում

544
0

Ղրիմում առաջին անգամ կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը մեկ օրում հասել Է 39-ի, դա ռեկորդային ցուցանիշ Է տարեսկզբից ի վեր։

«Օգոստոսի 5-ին Ղրիմի հանրապետության տարածքում գրանցվել Է կորոնավիրուսով վարակման 39 դեպք: Դրանցից 16-ը հայտնաբերվել են բժշկական օգնության համար դիմելու ժամանակ, 17-ը՝ ավելի վաղ գրանցված հիվանդների հետ շփվածների թվում, վեցը՝ առողջ մարդկանց հետազոտման ժամանակ»,- Ղրիմի ղեկավար Սերգեյ Ակսյոնովը օգոստոսի 6-ին հայտնել Է «ՎԿոնտակտե»-ում:

Ավելի վաղ տարածաշրջանի համար առավելագույն ցուցանիշը գրանցվել Էր հուլիսի 4-ին. այդ ժամանակ բժիշկները մեկ օրում հայտնաբերել են 39 ախտահարվածների:

Ընդամենը տարվա սկզբից Ղրիմում հայտնաբերվել Է 1396 COVID-դրական: 16 պացիենտ մահացել Է, 986-ը՝ դուրս են գրվել ապաքինվելուց հետո, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ