Գլխավոր էջ Medmedia TV Ինչպե՞ս հոգեկան առողջության կենտրոնում հայտնաբերվեցին կորոնավիրուսի թաքնված դեպքերը

Ինչպե՞ս հոգեկան առողջության կենտրոնում հայտնաբերվեցին կորոնավիրուսի թաքնված դեպքերը

2140
0

Այսօր՝ օգոստոսի 6-ին,  ՀՀ կառավարության հերթական նիստին Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նշեց, որ  հայտնաբերելիության մեծացման  առումով խորհուրդ է տրվում թեստավորման ծավաները պահել այնպիսի մակարդակի, որպեսզի հայտնաբերված դեպքերը կազմեն թեստավորված դեպքերի մոտ 10 տոկոսը։

«Դժբախտաբար ունեցել ենք ժամանակներ, երբ եղել է 30 տոկոսից ավելի, սակայն դրանից հետո ունենք կայուն անկում մինչև 15 տոկոս»,-նշեց նախարարը։

Թորոսյանը նաև հայտնեց, որ այսուհետ մեծ հաստատություններում, կորոնավիրուսի դեպք հաստատվելու պես, չեն սպասի այլ աշխատակիցների մոտ սիմտոմների ի հայտ գալուն, այլ իրենք՝ կհայտնաբերեն այդ դեպքերը․«Օրերս հետազոտել ենք հոգեկան առողջության կենտրոններից մեկը, միանգամից  350 հոգու՝ հայտնաբերելով 25 դրական դեպք, որոնք որևէ սիմտոմ չեն ունեցել»։

Մանրամասները՝ տեսանյութում։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ