Գլխավոր էջ Գլխավոր Կինը հանուն ամուսնու պատրաստ է հացադուլի նստել․ ահազանգ

Կինը հանուն ամուսնու պատրաստ է հացադուլի նստել․ ահազանգ

3285
0

«ԿՈՇ»  քրեակատարողական հիմնարկում գտնվող Արման Աղվանի Սարգսյանի կինը՝ Կարինե Հայրապետյանը Medmedia.am-ի հետ զրույցում պատմեց, որ իր ամուսինը հարկային պարտավորություններից խուսափելու համար դեկտեմբեր ամսին դատապարտվել է 5 տարվա ազատազրկման։

« Ամուսինս ասել է, որ տույժ ու տուգանքը կարող է վճարել ու վնասը ամբողջությամբ փոխհատուցել ու խնդրել է դատապարտման տարիները կրճատել, հնարավորություն տալ գալ հասնել անչափահաս երեխաներին ու հոգալ նրանց կարիքները»,-պատմեց տիկին Կարինեն ու հավելեց, որ Մարդու իրավունքների պաշտպանը ու առհասարակ պատկան մարմիններից և ոչ ոք չի արձագանքել իրենց խնդրին։

Արման Սարգսյանն արդեն 7-րդ օրն է գտնվում է հացադուլում։ Նա ցանկացել է վաղաժամկետ ազատվել, սակայն պատկան մարմիններից ոչ մի արձագանք չեն ստացել։

« Բարեկամների շնորհիվ, մեծ դժվարությամբ, մի կերպ հոգում եմ անչափահաս երեխաներիս կարիքները, ամուսինս ոչ մարդ է սպանել, ոչ էլ գողություն է արել, կարելի է չէ՞ ընդառաջումների գնալ։ Նա բարձրաձայնել է, որ ցանկանում է վաղաժամկետ դուրս գալ ու երեխաներին տեր լիներ։ Հարկային պարտավորություններից խուսափել է, հնարավոր էր ազատել, նա միշտ ասել է գումարները կվճարի, բայց 5 տարի չդատապարտվի։ Ստացվում է, որ նոր Հայաստանում մարդու իրավուքները չի հարգվում։ Մեկ շաբաթ է հացադուլի մեջ է, ոչ ոք չի հետաքրքրվում  ինչպես է իրեն զգում»։

Կարինեն նշեց, որ եթե խնդրին լուծում չտրվի ինքը ևս հացադուլ է հայտարարելու, դուրս է գալու փողոց ու անգամ ջրադուլ անելու։

« Ես անժամկետ հացադուլ ու ջրադուլ կհայտարարեմ։ Մեկ շաբաթ է ամուսնուցս տեղեկություններ չունեմ։ Անգամ ինֆորմացիա ունեմ, որ նա այս ընթացքում կորոնավիրուսով է վարակվել։ Մինչ դատապարտվելն էլ ամուսինս երիկամների հետ կապված խնդիր ուներ, դիմել է բժշկի։ Նա ոչ ոքի չի վնասել և կարծում եմ 5 տարի հարկավոր չէր փակել նրան»։

Տիկին Կարինեն վերջում հավելեց, որ կառավարությունից, ԱԺ-ից, Արդարադատության նախարարությունից սպասում  է արձագանքի։

«Եթե ինչ որ մեկին հետաքրքրում է իմ ամուսնու ճակատագիրը թող ականջալուր լինեն, հակառակ դեպքում ես կգնամ փողոցում անժամկետ կնստեմ, հացադուլ կանեմ երկու երեխաներիս հետ։ Ինչ արտակարգ դրություն է հայտարարվել ես ամուսնուս չեմ տեսել »։

Medmedia.am-ը կապ հաստատեց ՄԻՊ գրասենյակի հետ, հանրային կապերի բաժնից մեզ տեղեկացրին, որ խնդրին ծանոթ են, դիմումը ստացել են երեկ, օգոստոսի 4-ին և ընթացակարգով սահմանված կարգով գործին ընթացք կտրվի։

Սյուզի Ասատրյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ