Գլխավոր էջ Medmedia TV Խառնաշփոթ, քաշքշուք և բերման ենթարկվածներ․ ի՞նչ է կատարվում

Խառնաշփոթ, քաշքշուք և բերման ենթարկվածներ․ ի՞նչ է կատարվում

66231
0

Կառավարության 3-րդ մասնաշենքի մոտ, այսօր, օգոստոսի 5-ին, խառնաշփոթ էր։ Մի խումբ մարդիկ բողոքում էին առողջապահական համակարգում առկա բացթողումների, կորոնավիրուսի համավարակի դեմ տարվող պայքարի և պատվաստումների դեմ։ Հավաքվածները վստահ են, թե պատվաստումները միտումնավոր մարդկանց առողջությունը վտանգելու համար է, իսկ ահա կորոնավիրուսի դեմ պայքարում գործածվող գործիքակազմը սխալ է և միտում ունի հանրությանը կործանելու։

«Առողջ հանրություն» ՀԿ նախագահ Մարինա Խաչատրյանը, չհասցրեց անգամ ավարտին հասցնել լրագրողների հետ զրույցը, մոտեցան ոստիկանները և բերման ենթարկեցին․․․

Համընդհանուր խառնաշփոթի մեջ տուգանվեցին նաև դիմակ կրելու կարգը խախտողները, քաղաքացին բացատրում է, ծխում եմ, իսկ ոստիկանը ասում՝ երկար ես ծխում ։

Մինչ առողջապահական համակարգի բացերով խիստ անհանգիստ  մարդիկ իրենց բողոքի ձայնն են բարձրացնում, ոստիկանական ուժերը ժամանակը զուր չեն վատնում, ընդվզողներին սպասվում է նույն ճակատագիրը։

Մանրամասները՝ տեսանյութում

Սյուզի Ասատրյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ