Գլխավոր էջ Նորություններ Հայտնի է դարձել քաղցկեղի առաջացման վտանգը 30 անգամ մեծացնող գործոնի մասին

Հայտնի է դարձել քաղցկեղի առաջացման վտանգը 30 անգամ մեծացնող գործոնի մասին

644
0

Ռուսաստանի առողջապահության նախարարության գլխավոր ուռուցքաբան, Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Անդրեյ Կապրինը պատմել է քաղցկեղի զարգացման վրա ազդող գործոնների մասին, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Նա նշել է, որ գենետիկայով կարելի է բացատրել ուռուցքների զարգացման դեպքերի մոտ 15 տոկոսը, մինչդեռ տարիքի եւ ապրելակերպի հետ կապված մուտացիաներն ավելի կարեւոր են: Մասնավորապես, բժիշկը նշել է, որ ծխելը 30 անգամ մեծացնում է քաղցկեղի առաջացման վտանգը, իսկ ալկոհոլը լրացուցիչ ռիսկեր է առաջացնում:

«Թվում է թե գենետիկորեն առողջ ընտանիք է, իսկ հետո թոքերի քաղցկեղ, միզապարկի քաղցկեղ է առաջանում: Պարզվում է, որ այստեղ վատ սովորություններ կան»,- պարզաբանել է ուռուցքաբանը:

Նա հավելել է, որ օրգանիզմը կկարողանա «վերականգնվել» միայն ծխելը թողնելուց հետո:

Կապրինը նաեւ պատմել է տարիքի դերի մասին` նշելով, որ 65-ից հետո յուրաքանչյուր հինգ տարի բջջային մուտացիաների թիվն ավելանում է տասը տոկոսով, որոնք իմունային համակարգն այլեւս ի վիճակի չէ զսպել:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ