Գլխավոր էջ Գլխավոր Գերմանիայում և Էստոնիայում կորոնավիրուսի համավարակի երկրորդ ալիքն է սկսվել

Գերմանիայում և Էստոնիայում կորոնավիրուսի համավարակի երկրորդ ալիքն է սկսվել

619
0

Գերմանիայում և Էստոնիայում կորոնավիրուսի համավարակի երկրորդ ալիքն է սկսվել, որի մասին նախկինում զգուշացնում էին փորձագետները:

korrespondent.net-ի փոխանցմամբ՝ Marburger Bund գերմանացի բժիշկների միավորման նախագահ Սյուզանե Յոնայի խոսքով՝ երկրորդ ալիքը մարտ-ապրիլին մեկնարկած առաջին ալիքի համեմատությամբ ավելի թույլ է, սակայն միևնույն է՝ նոր վարակակիրների թիվը հետևողականորեն ավելանում է։

«Դրա հետ մեկտեղ՝ վտանգն է մեծանում, որ մինչ այժմ Գերմանիայում ձեռք բերված հաջողությունները բաց կթողնենք»,- զգուշացրել է փորձագետը։

Յոնան հավաստիացրել է, որ գերմանական կլինիկաները պատրաստ են կորոնավիրուսի երկրորդ ալիքին, քանի որ այն աստիճանաբար է զարգանում։

Էստոնիայի կառավարությունն էլ, gazeta.ru-ի փոխանցմամբ, վարակակիրների թվի ավելացման ֆոնին, օգոստոսի 6-ին ցանկանում է խստացնել կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցառումները։ Մինչ այս, երկրի վարչապետ Յուրի Ռաթասը հայտարարել է, որ վարակման մակարդակը հասել է 2,6-ի՝ չնայած որ մեկ ամիս առաջ ցուցանիշը հավասարվել էր 1,0-ի։

Էստոնիայում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 2091 դեպք, մահացել է 63, առողջացել՝ 1937 մարդ։

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ