Գլխավոր էջ Գլխավոր Լուկաշենկոն հայտարարել է, որ կորոնավիրուսի քննությունն իրենք հանձնել են

Լուկաշենկոն հայտարարել է, որ կորոնավիրուսի քննությունն իրենք հանձնել են

462
0

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ կորոնավիրուսի համավարակը բելառուս հասարակության «ամրությունն» է ստուգել, և հանրապետությունը հանձնել է քննությունը, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։

«Միջազգային հարաբերությունների համար ամենաբարդը համավարակը դարձավ։ Այն նաև լրջագույն կերպով մեր ամրությունը ստուգեց։ Հիմնական եզրակացությունը՝ մենք հանձնեցինք այս քննությունը, հաղթահարեցինք այս աղետը։ Ով կույր չէ, տեսնում է։ Ով չի ցանկանում տեսնել, միշտ էլ կույր կմնա»,- նշել է Լուկաշենկոն ժողովրդին և խորհրդարանին ուղղված իր ուղերձում։

Կորոնավիրուսը հաղթահարած նախագահը նաև հայտնել է, որ հիվանդությունից բուժման իր միջոցը մաքուր օդն ու սպորտն են եղել։

«Ինչպես համավարակը ցույց տվեց, ռիսկային գոտում թույլ իմունային համակարգ ունեցողներն են, դրա համար էլ բոլորի համար առողջ ապրելակերպը, առողջ սնունդը, մաքուր օդը և սպորտով զբաղվելը պետք է առաջնային լինեն։ Մաքուր օդ և սպորտով զբաղվել․ սա ասում է ձեզ մի մարդ, որն անցել է այդ ամենի միջով։ Տանը նստեք՝ միշտ կհիվանդանաք»,- հավելել է նախագահը։

Հուլիսի վերջին բելառուս նախագահը հաղորդել էր, որ բժիշկների եզրահանգմամբ՝ նա առանց ախտանշանների կորոնավիրուս է տարել։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ