Գլխավոր էջ Գլխավոր Հետազոտական կենտրոնը չունի վերակենդանացման բաժանմունք․ մինչդեռ աշխատում է պետպատվերով․ Մարինա Խաչատրյան

Հետազոտական կենտրոնը չունի վերակենդանացման բաժանմունք․ մինչդեռ աշխատում է պետպատվերով․ Մարինա Խաչատրյան

815
0

«Առողջ հանրություն» հկ նախագահ Մարինա Խաչատրյանը դիմում է ներկայացրել ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանին՝ մատնանշելով գործող ԲԿ-ներում գրանցված խախտումները։ MedMedia-ի հետ զրույցում Խաչատրյանը նշեց, որ բժշկական կենտրոնները որևէ ծառայություն մատուցելիս պետք է լիցենզավորվեն՝ համապատասխանելով անհրաժեշտ բոլոր չափորոշիչներին։

«Նման լիցենզավորում են անցնում նաև հետազոտական կենտրոնները, սակայն բոլորը չէ որ համապատասխանում են սահմանված չափորոշիչներին։ Խնդիրն ավելի է բարդանում, երբ խոսքը վերաբերում է այն կենտրոններին, որոնք սպասարկում են պետպատվերները և բազմաթիվ մարդիկ ուղուրդվում են հենց այդ կենտրոններ»,-հայտնեց Խաչատրյանը՝ հավելելով, որ առաջնահերթ է երեխաների առողջությունը։

Ըստ Խաչատրյանի՝ նման հետազոտական կենտրոններից մեկում հետազոտվում են նաև երեխաներ, որտեղ, սակայն, չեն ապահովում երեխաների անվտանգությունը։

«Երեխաներին հետազոտելիս շատ հաճախ հարկ է լինում, որպեսզի նրանց քնեցնեն կամ անհրաժեշտ է լինում ներարկել կոնտրաստ նյութ։ Խնդիրն այն է, որ այդ ներակումները կարող են առաջացնել տարբեր բարդություններ՝ ալերգիկ ռեակցիաներ, շնչառության կանգ։ Եվ նման պարագայում խիստ կարևոր է վերակենդանացման բաժանմունքի առկայությունը, որպեսզ, ըստ անհրաժեշտության հնարավոր լինի փրկել երեխայի կյանքը»,-հայտնեց նա։

Խաչատրյանի խոսքով, եթե հաստատությունը չունի վերակենդանացման բաժանմունք, ապա կարող է օգտվել հարևանությամբ գործող այլ բժշկակական հաստատության վերակենդանացման բաժանմաունքից։ Թեպետ, Խաչատրյանը նշում է, որ բոլոր հաստատությունները չէ որ իրենց հարևանությամբ ունեն այլ բժշկական կենտրոն։ Նա նաև հավելեց, որ նման մի բժշկական կենտրոն մոտ մեկ տասնամյակ խախտել է օրենքը։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ