Գլխավոր էջ Գլխավոր Ադրբեջանն անցել է խիստ կարանտինային ռեժիմի

Ադրբեջանն անցել է խիստ կարանտինային ռեժիմի

482
0

Ադրբեջանի իշխանությունները երկրի 13 քաղաքներում և շրջաններում մինչև օգոստոսի 31-ը երկարաձգել են խիստ կարանտինը, փոխանցում է «Գազետա.ռու»-ն։

«Մինչև օգոստոսի 31-ը` ժամը 00: 00-ն, խստացված կարանտինային ռեժիմ կկիրառվի Բաքվի, Ջալիլաբադի, Գյանջայի, Մասալլիի, Մինգեչաուրի, Սումգայիթի, Եվլախի, Ապշերոնի, Բարդայի, Գորանբոյի, Գոյգոլի, Խաչմազի, Սալյանի շրջաններում», — ասվում է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ սահմանափակումները նախատեսում են հանրային տրանսպորտի գործունեության դադար՝ հանգստյան օրերի ընթացքում: Խոշոր առևտրի կենտրոնները և կմնան փակ՝ բացառությամբ մթերային խանութների և դեղատների, ռեստորանների և սրճարանների, թանգարանների և դրանցում գործող ցուցասրահների:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ