Գլխավոր էջ Գլխավոր Անպատժելի «ՄԻԲՍ»-ը

Անպատժելի «ՄԻԲՍ»-ը

8361
0

Ախտորոշման բնագավառում կարևորոգույն դերակատարությունն ունեցող ՄՌՏ և ՀՇ հետազոտություններ իրականացնող կենտրոնների համար Հայաստանում ինչպես և ամբողջ աշխարհում, սահմանված են հստակ չափորոշիչներ, որոնք մանրամասնում են թե տեխնիկական հագեցվածությունը, թե շենքային պայմանները և թե աշխատակազմի հագեցվածությունը,  դա է կառավարության  2002թ․  1936-Ն  որոշումը։  Կառավարության տվյալ որոշմանը համապատասխանելու դեպքում  լիցենզավորման համապատասխան մարմինը՝ տրամադրում է գործունեություն ծավալելու  իրավունք։  «Միբս» ախտորոշիչ կենտրոնը  համապատասխանելով կառավարության տվյալ որոշման նորմերին,  ձեռք է բերել հետազոտություն անցկացնելու լիցենզիա,  սակայն իրականացրել  է նաև անզգայացման  ծառայություն, որը համաձայն  ՀՀ  լիցենզավորման օրենքի և կառավարության 2008թ․-ի  276  որոշման պահանջում է առանձին լիցենզավորում։ Մինչ դեռ  «Կենսաբանական Համակարգերի Միջազգային Ինստիտուտի Բժշկա-Ախտորոշիչ  Կենտրոն, Երևան» ՍՊԸ-ն, որը 2017 թ․-ին վերաձևակերպվել է որպես «Միբս» ՍՊԸ  երբեք չի ունեցել անզգայացման ծառայություններ մատուցելու լիցենզիա,  հետևապես նաև ընդհանուր անզգայացման  համար նախատեսված պայմաններ, սակայն մատուցել է տվյալ ծառայությունը՝ օգտվելով այլ բժշկական կենտրոնի անզգայացման և վերակենդանացման բաժանմունքի ծառայություններից։

Ռուսական  ընկերության Ս․Մ․Բերեզինի անվան  հայաստանյան մասնաճյուղը՝ նույն ինքը  «Միբս» ախտորոշիչ կենտրոնը,  իրականացրել է նաև երեխաների ախտորոշիչ հետազոտություն անզգայացման  միջոցով, որի լիցենզիան չի ունեցել  նույնիսկ «Երևան» ԲԿ-ն, որի անզգայացման և վերակենդանցման ծառայություններից է օգտվել  «Միբս» կենտրոնը։

Այսպես,  2013թ․-ի մայսի  29-ին Երևանի Մարի Իզմիրլյանի անվան մանկատնից Ս․Բ․ Բերեզինի անվան հայաստանյան ախտորոշիչ կենտրոն՝ նույնի ինքը «Միբս» ԲԿ-ում մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիկ հետազոտություն (ՄՌՏ) են անցել 6  նյարդահոգեբանական խնդիրներ ունեցող երեխաներ։ Հետազոտված բոլոր երեխաների մոտ առաջացել է ինքնազգացողության վատթարացում,  3-ը  շտապօգնությամբ տեղափոխել են «Արաբկիր» ԲԿ՝ դեղորայքային ալերգիայով, իսկ մեկի մոտ արձանագրվել է  հիպովոլեմիկ շոկ։

Կատարվածի համար իրավական կամ վարչական պատասխանատվության չի ենթարկվել  ոչ ոք, մինչդեռ այն նախատեսված է ՀՀ լիցենզավորման մասին օրենքի 3-րդ հոդվածով։

Հիշեցնենք նաև, որ  հայաստանյան «Միբս» ընկերության տնօրեն այդ տարիներին եղել  է ՀՀ առողջապահության  ներկայիս նախարար Արսեն Թորոսյանը, իսկ այժմ կենտրոնը ղեկավարում է նրա կինը՝ Վարդանուշ Թևանյանը։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ