Գլխավոր էջ Գլխավոր Գիտնականները կապ են գտել փսորիազի և վահանաձև գեղձի դիսֆունկցիայի միջև

Գիտնականները կապ են գտել փսորիազի և վահանաձև գեղձի դիսֆունկցիայի միջև

1103
0

Փսորիազով տառապող պացիենտների մոտ կարող են վահանաձեւ գեղձի հետ կապված խնդիրներ առաջանալ: Հաճախ դա տեղի է ունենում բորբոքումների ֆոնին, որն էլ առաջացնում է փսորիազ, հայտնում են Շանհայում Տունցզիի համալսարանին կից բժշկական դպրոցի գիտնականները: Նոր հետազոտության արդյունքները հրապարակվել են Journal of Dermatology-ում:

Ջիանֆենգ Զենգն իր գործընկերների հետ գնահատել  փսորիազով տառապող ավելի քան 200 պացիենտների մոտ վահանաձեւ գեղձի դիսֆունկցիայի տարածվածությունը: Դիտարկվել է 4 տարբերակ՝ վահանակաձեւ փսորիազ, փսորիատիկ արթրիտ, պուստուլյոզային  փսորիազ, փսորիատիկ էրիթրոդերմիա:

Պարզվել է, որ փսորիազ ունեցող մասնակիցների մեկ երրորդի մոտ եղել է վահանաձեւ գեղձի դիսֆունկցիա: Ամենաբարձ տոկոսը եղել է փսորիատիկ էրիթրոդերմիայով պացիենտների մոտ՝ 60 տոկոս, վահանակաձեւ փսորիազով պացիենտների մոտ՝ 19 տոկոս, փսորիատիկ արթրիտով պացիենտների մոտ՝ 19 տոկոս, իսկ պուստուլյոզային  փսորիազով պացիենտների մոտ՝ 44 տոկոս:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ