Գլխավոր էջ Medmedia TV Թորոսյանի կապրիզներն ու «օդում» մնացած ծննդկանները

Թորոսյանի կապրիզներն ու «օդում» մնացած ծննդկանները

2435
0

Աչաջուր առողջության կենտրոնի ծննդաբերական բաժանմունքը պետական լիցենզիայից զրկվեց։ Այս հանգամանքը հարուցել է մի շարք քաղաքական գործիչների, բժիշկների ու առհասարակ բնակչության զայրույթը։

«Պարացելսուս» ՀԿ հիմնադիր Նունե Ներսիսյանի գնահատականներով՝ դեռ հունվարից այս խոսակցությունները կար և հենց այդ ժամանակահատվածում էլ աբսուրդի հասնող հաշվարկներ արեցին, այն է՝ ապահովել տարեկան 150 ծնունդ, որի պարագայում միայն հնարավոր կլինի ծննդաբերական բաժանմունքի պետական ֆինանսավորումը․

« Ես դեռ հունվարից այս խնդրին անդրադառնում եմ, անգամ դիմել եմ բարերարներին, որպեսզի ֆինանսավորման հարցում մեզ օգնեն, նշեմ, որ Աչաջրի ծննդատունը ունի վիրահատական սրահի և սեղանի անհրաժեշտություն, մենք փորձեցինք այս խնդրին լուծում տալ, ի՞նչ արած, եթե պետական մակարդակով այս 15 մլն դրամը մեծ բեռ է համարվում, մենք մեր միջոցներով ենք փորձելու խնդրին լուծում տալ»,-նշեց ՀԿ հիմնադիրը և հավելեց, որ սահմանամերձ համայնքները պետք է լինեն պետության հովանու տակ․

« Պետությունը ոչ թե պետք է խնդրից փախչելու համար հաստատությունը փակի, այլ վերազինի անհրաժեշտ պարագաներով, ես չեմ կարողանում հասկանալ, եթե որևէ հաստատություն կարիք ունի որևէ բժշկական պարագայի պետք է փակե՞նք։ Այս տեմպերով եթե շարունակվի, սահմանամերձ համայնքները կդատարկվեն, այդ մարկանց հարկավոր են բարվոք պայմաններ թշնամուն շատ մոտ ապրելու համար»,-նշեց Նունե Ներսիսյանը։

«Ես կարծում եմ, որ Աչաջրի ծննդաբերական բաժանմունքը փակելը Արսեն Թորոսյանի հերթական կապրիզն է։ Մոտ աղբյուրից լսել եմ, որ մի առիթով Թորոսյանն ասել է, որ Աչաջրի ծննդատունը կփակի, հետո նոր հրաժարական կտա, ահա, թող համարի, որ արդեն փակեց այս հաստատությունը և տղամարդավարի հրաժարական տա, պահը հասունացել է»,-հավելեց նա։ ՀԿ նախագահը տեղեկացրեց, որ այս ամբողջ ընթացքում ծննդատանը ծնունդներ են եղել ու այդ ընթացքում բաժանմունքը դեռ լիցենզիայից զրկված չի եղել, սակայն պետության կողմից ֆինանսական փոխհատուցում չի եղել։

Սյուզի Ասատրյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ