Գլխավոր էջ Medmedia TV Խնդիրներից խուսափելու համար ծննդատուն են փակու՞մ․ Ախոյան

Խնդիրներից խուսափելու համար ծննդատուն են փակու՞մ․ Ախոյան

1058
0

«Ի՞նչ է նշանակում սահմանամերձ համայնքների ծննդատների փակումը, ես սա որակում եմ ազգադավաճան արարք»,- քաղաքական գործիչ Արագած Ախոյանի հավաստմամբ՝ Աչաջուր համայնքի ԲԿ-ի ծննդաբերական բաժանմունքի փակումը ազգադավ արարք է, նա կարծում է, որ հարկավոր էր պետական մասշտաբով զինել այս հաստատությանը, ամրացնել ու դարձնել հզոր հիվանդանոց․

« Համայնքը թշնամուց 6 կմ հեռավորության վրա է գտնվում, ուստի այստեղի հիվանդանոցները պետք է զինել այնպես, որպեսզի մարդիկ ստիպված չլինեն անհրաժեշտության դեպքում հասնել ավելի հեռու համայնքներում գործող հիվանդանոցներ»,-նշեց նա ու ասաց, թե ամաչում է, քանի որ մեր հիվանդանոցները զինելու համար ԱՄՆ բարերարներից 15 մլն դրամ ենք մուրում։

« Ի՞նչ է նշանակում պետք է տարեկան 150 ծնունդ լինի, որպեսզի հիվանդանոցը պետական լիցենզիա ստանա․ կարող է 150 չէ, բայց 135 ծնունդ է, ինչ է ստացվում, 15 ծնունդի պակասը խանգարում է, որպեսզի ծննդատունը գործի»։

Ախոյանը օրինակ է բերում Ծաղկահովիտի ծննդատունը, ասելով, որ այն մոտական գյուղերի համար կարևոր նշանակություն ունի և դրա փակումը մարդկանց փակուղու առաջ է կանգնեցնում․

« Դուք տեսե՞լ եք , թե Ծաղկահովիտում, մասնավորապես ձմռան ամիսներին ինչ դժվարություններով են ծննդկաններին տանում ծննդատուն, բուք է լինում , ճանապարհ է փակվում, սահնակներով են հասցնում, բա պատկերացնում ե՞ք, որ ավելի հեռու համայնք հասցնեն ծննդկանին այդ բքին, հետո էլ ասում են մայրական ու նորածնային մահերի դեմ ենք պայքարում։ Թասիբ չունե՞ք, ամոթ է, փոխանաք հեռու բնակավայրերում պայմանները լավացնեք, ծննդատուն ե՞ք փակում»,-հարցադրեց Ախոյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Սյուզի Ասատրյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ