Գլխավոր էջ Գլխավոր Գերմանիան երկիր վերադարձողներին կպարտադրի կորոնավիրուսի թեստ հանձնել

Գերմանիան երկիր վերադարձողներին կպարտադրի կորոնավիրուսի թեստ հանձնել

433
0

Եվրոպական երկրներում կորոնավիրուսը դժվարությամբ է դիրքերը զիջում: Հիվանդության տարածումը զսպելու համար Գերմանիան ռիսկային գոտիներից վերադարձողների թեստավորումը պարտադիր կդարձնի: Այս մասին հայտնել է Գերմանիայի առողջապահության նախարար Յենս Շպանը, հաղորդում է BBC-ն:

Ի տարբերություն հարևան մի քանի երկրների՝ Գերմանիայում կորոնավիրուսի դեմ պայքարն ավելի հաջող է ընթացել, սակայն դեպքերի թիվը շարունակում է աճել:

Օգոստոսի 3-ին այնտեղ արձանագրվել է 509 նոր դեպք:

Չնայած դրան՝ շաբաթ և կիրակի օրերին Բեռլինում 20 հազար մարդ ցույցի է դուրս եկել կորոնավիրուսով պայմանավորված սահմանափակումների դեմ: Ցույցի մասնակիցները չեն պահել սոցիալական հեռավորությունը և դիմակներ չեն կրել: Մասնակիցներից շատերը կորոնավիրուսը անվանել են «կեղծ ահազանգ»: Ցույցերի ընթացքում 45 ոստիկան է վիրավորվել, ավելի քան 100 մարդ ձերբակալվել է:

Ըստ Ջոն Հոփկինսի համալսարանի տվյալների՝ համավարակի սկզբից մինչև օրս Գերմանիայում կորոնավիրուսով հիվանդացել է 211.462 մարդ, որոնցից մահացել է 9226-ը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ