Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում Կորոնավիրուսի համաճարակի նոր ալիք է սպառնում Հոնկոնգին

Կորոնավիրուսի համաճարակի նոր ալիք է սպառնում Հոնկոնգին

499
0

Կորոնավիրուսի համաճարակի նոր ալիք է սպառնում Հոնկոնգին: Սակայն դա կլինի վարակի ոչ թե երկրորդ, այլ երրորդ ալիքը: Հոնկոնգի կառավարությունը զգուշացրել է, որ առողջապահական համակարգը կարող է փլուզվել: Այս մասին հայտնել է BBC-ն:

Հաշվի առնելով համաճարակաբանական վիճակը՝ վարչական շրջանի ղեկավար Քերի Լեմը հայտարարել է, որ սեպտեմբերին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները հետաձգվում են:

Մինչ այս պահը Հոնկոնգի իշխանությունները հաջողությամբ են պայքարել վիրուսի դեմ: Հոնկոնգում ընդհանուր առմամբ գրանցվել է «Քովիդ-19»-ի վարակման ավելի քան 3 հազար 150 դեպք, որից 1660-ը ապաքինվել է, 25 հիվանդ մահացել է:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ