Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում Սոչիում գրանցվել է կորոնավիրուսով վարակվածների թվի աճ

Սոչիում գրանցվել է կորոնավիրուսով վարակվածների թվի աճ

561
0

Հուլիսի վերջին շաբաթը Սոչիում բնութագրվում է կորոնավիրուսով վարակվածների թվի աճով, ինչպես նաեւ այդ հիվանդության հետեւանքով մահվան դեպքերի ավելացմամբ, հաղորդում է Ինտերֆաքսը։

Կրասնոդարի մարզի օպերատիվ շտաբի հաղորդմամբ՝ հուլիսի 23-ին հանգստավայր համարվող քաղաքում գրանցվել է վարակվածների թվի աճ։

Այսպես, եթե հուլիսի 22-ին Սոչիում հայտնաբերվել է 6 վարակակիր, ապա նույն ամսվա 23-ին այն թիվը հասել է 19-ի։ Օպերշտաբի տվյալներով՝ հուլիսի 29-ին գրանցվել է կորոնավիրուսով վարակման 17 նոր դեպք, հուլիսի 30-ին՝ 15, հուլիսի 31-ին՝ 16։

Բացի այդ, վերջին շաբաթվա ընթացքում Սոչիում գրանցվել է COVID-19-ի հետեւանքով յոթ պացիենտի մահ։ Մահվան դեպքերի ընդհանուր թիվը Սոչիում հասել է 26-ի։

Հուլիսի 31-ի դրությամբ Կրասնոդարի մարզում հայտնավերվել է 8266 վարակակիր, որոնցից 809-ը՝ Սոչիում։ 7131 մարդ առողջացել է, 1022-ը շարունակում է բուժում ստանալ, մահացել է 113 մարդ։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ