Գլխավոր էջ Գլխավոր Առաջարկում են 2020թ-ից դիերը այրել․ Կառուցվելու է 2 դիակիզարան

Առաջարկում են 2020թ-ից դիերը այրել․ Կառուցվելու է 2 դիակիզարան

3668
0

«Բնակչության հատուկ սպասարակում» ՀՈԱԿ-ի տնօրեն Արման Իսկանդարյանը հայտարարել է, որ 2020 թ-ին երկու դիակիզարան է բացվելու։ Հայտարարությում չկա անհրաժեշտությունը հիմնավորող փաստարկներ։ Հայտարաության մեջ ասված էր, որ կան ներդրողներ, ովքեր պատրաստ են հովանավորել։ Ըստ ներդրողների էլ, ՀՀ-ում նման պահանջարկ կա։

Հիշեցնենք, որ Երևան քաղաքի 21 գերեզմանատները զբաղցենում են 530 հա տարածք, իսկ կանաչ գոտիների ընդհանուր մակերեսը կազմում է 213 հա տարածք։

Ըստ ՀՈԱԿ-ի տնօրենի դիակիզումը ավելի քիչ ծախսեր է պահանջում, քան հուղարկավորությունը և այստեղ չպետք է հաշվի առնել ազգային և կրոնական մոտեցումները։ Ըստ Իսկանդարյանի մարդկի պետք է ունենան ընտրության հնարավորություն և բնավ էլ կարևոր չէ, թե այն ոլորտին է վերաբերում։

Այժմ Երևանում գերեզմանների համար հողի հատկացումները պաշտոնապես անվճար են՝ հանգուցյալի հարազատները միայն 26,900 դրամ պետք է վճարեն փորելու համար: Սակայն, ըստ տնօրենի, շուտով նախատեսվում է վճարովի դարձնել հողի հատկացումները՝ վերահսկելու համար գերեզմանոցների տարածքի աճը:

Արման Իսկանդարյանի այս հայտարության անդրադարձան առողջապահական և մի շարրք այլ ոլորտների ներկայցուցիչներ։

Ավելի ուշ նախարար Արսեն Թորոսյանը իր ֆեյսբուքյան էջում գրել էր․

«Դիակիզարանների կառուցումը կարևոր է ոչ միայն հուղարկավորությունների ծախսերի նվազեցման և համայքային հողերի խնայման տեսայկյունից, այլև բնակցության սանիտարահիգենիկ անվտանգության պապհաման առումով․․․»։

Թեմայի շուրջ իր կարծիքն էր հրապարակել նաև Պառացելսուս ՀԿ նախագահ, Մասիսի ԲԿ նախկին տնօրեն Նունե Ներսիսյանը․

«Ցեղահավատքի կորստով են պայմանավորված ազգի ողբերգությունները, որ յուրաքանչյուր ազգ (ցեղ) ունի իր կենսաբանական կերպը, դրանով պայմանավորված` համընդհանրական հավատքը: Ձեր սրտի նախարարը չի բավարարվում առողջապահական ոլորտի քանդման աշխատանքներով, հիմա էլ անցել է աճյունները «տեղավորելուն»: Բազմիցս ասել եմ, որ սորոսական նախարարը`Արսեն Թորոսյանը, ակտիվ հակաազգային, հակաքրիստոնեական քարոզով է զբաղված :Հիմա էլ դիահրկիզարաններն են դարձել նրա փիառի մի նոր ձևը․․․»։

Նախնական կամ արդեն իսկ գործի դրված ծրագրին անդարադարձան նաև բազմաթիվ քաղաքացիներ, որոնք կողմ չէին նման մոտեցմանը՝ հիմնականում ընդգծելով էթնիկ առանձահատկությունները և կրոնը, այս մասին տեղեկանում ենք Վահրամ քահանա Մելիքյանից։

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ