Գլխավոր էջ Գլխավոր ՀԱՊԱԿ-ում պացիենտների համար պատրաստվող ճաշացանկը հայտնվել է համացանցում

ՀԱՊԱԿ-ում պացիենտների համար պատրաստվող ճաշացանկը հայտնվել է համացանցում

810
0

Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ բուժառուներին տրամադրվող սննդի ցանկը ամեն շաբաթ հրապարակվելու է.

« Այսուհետ, ամեն շաբաթ օր, ՀԱՊԱԿ-ի էջում կտեղադրենք մեր պացիենտների համար պատրաստվող շաբաթական ճաշացանկը։ Այն ամրացվում է նաև բաժանմունքներում »։

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ՀԱՊԱԿ-ում նոյեմբերի 19-ին 50-ից ավելի հիվանդներ, ի նշան բողոքի, հայտարարել էին հացադուլ և պահանջում էին, որպեսզի հիվանդանոցի ղեկավարությունը շտապ միջոցներ ձեռնարկի և այդ բաժանմունքում, որը համարվում է հատուկ ռեժիմով բաժանմունք, թույլատրեն հիվանդներին իրենց հարազատների կողմից ընդունեն հանձնուքներ:

Նախարարության պարզաբանմամբ Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնի տնօրեն Սերգեյ Խաչատրյանը հաստատել է, որ պացիենտները հարց են բարձրացրել և պահանջում են իրենց հարազատների կողմից բերված սնունդը թույլատրել ընդունել:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ