Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում Ճապոնիայում 24 ժամում նոր դեպքերի մեծ աճ է գրանցվել

Ճապոնիայում 24 ժամում նոր դեպքերի մեծ աճ է գրանցվել

554
0
Passersby wearing protective face masks are seen at Takeshita Street, a popular sightseeing spot amid the coronavirus disease (COVID-19) outbreak in Tokyo, Japan July 29, 2020. REUTERS/Issei Kato

Ճապոնիայում 1 օրում արձանագրվել է կորոնավիրուսի 1264 նոր դեպք, ինչն աննախադեպ աճ է համավարակի սկզբից ի վեր: Չնայած դրան՝ Ճապոնիայի իշխանությունները հայտարարել են, որ երկրում կրկին արտակարգ դրություն մտցնելու անհրաժեշտություն չկա:

Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Տոկիոյի նահանգապետը կոչ է արել որոշ բիզնեսների ավելի կարճ աշխատաժամեր սահմանել:

Միայն Տոկիո քաղաքում մեկ օրում կորոնավիրուս է հաստատվել 367 մարդու մոտ:

Ընդհանուր առմամբ, Ճապոնիայում մինչև օրս կորոնավիրուս է հաստատվել 30 հազարից ավելի մարդու մոտ, որոնցից 1000-ը՝ մահվան ելքով:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ