Գլխավոր էջ Նորություններ Պարզ ոչ ինվազիվ թեստը կարող է կանխատեսել վաղաժամ ծննդաբերությունը

Պարզ ոչ ինվազիվ թեստը կարող է կանխատեսել վաղաժամ ծննդաբերությունը

476
0

Գիտնականները մշակել են նոր ոչ ինվազիվ թեստ, որը կարող է մինչեւ 73 տոկոս ճշգրտությամբ վաղաժամ ծննդաբերության մեծ հավանականությունը կանխատեսել դրանից դեռ մի քանի ամիս առաջ: Այս մասին հաղորդվում է Scientific Reports ամսագրում:

Օգտագործելով ցնդող օրգանական միացությունների անալիզի առաջավոր տեխնոլոգիաները, որոնք մշակվել են օդում քիմիական նյութերի բնութագրման համար, գիտնականները մեքենայական ուսուցման մեթոդների օգտագործմամբ սարքին «սովորեցրել» են որոշել վաղաժամ ծննդաբերությունից արտազատվող քիմիական նյութերի գոլորշիների կառուցվածքները: Որպես կենսաբանական նյութ օգտագործվում են սովորական հետազոտությունների ժամանակ հեշտոցից վերցված քսուքները:

Գիտնականների խոսքով՝ այս մեթոդի հիման վրա կարող է հայտնվել տնտեսապես արդյունավետ, ոչ ինվազիվ թեստ, որը կորոշի վաղաժամ ծննդաբերության հավանականությունը:

Այս մեթոդի ուսումնասիրման ժամանակ հետազոտվել են հեշտոցային քսուքները, որոնք վերցվել են հղիության երկրորդ եւ երրորդ եռամսյակում, որից հետո հետեւել են բոլոր հղիությունների ելքին: Առաջին թեստն ունեցել է 66 տոկոս ճշգրտություն, իսկ ծննդաբերությանը մոտ երկրորդ թեստի ժամանակ ունեցել է 73 տոկոս ճշգրտություն: Սա նշանակում է, որ դրական թեստով 10 կնոջից 7-ը վաղաժամ է ծննդաբերել, իսկ բացասական թեստով 10 կնոջից 9-ը ծննդաբերել է նորմալ ժամկետին:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ