Գլխավոր էջ Գլխավոր «Կարծում եմ՝ նման դեպքերը բարձրաձայնելը զգալիորեն կազդեն ծառայությունների ոլորտի վրա»․ Ա․ Գրիգորյան

«Կարծում եմ՝ նման դեպքերը բարձրաձայնելը զգալիորեն կազդեն ծառայությունների ոլորտի վրա»․ Ա․ Գրիգորյան

2089
0

ՀՀ սփյուռքի նախարարի նախկին տեղակալ Արամայիս Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով  Արմենիա ԲԿ-ի ոչ պրոֆեսիոնալ աշխատանքին։ MedMedia-ի հետ զրույցում նա ասաց, որ բուժհաստատության կողմից՝ գրառման վերաբերյալ ոչ մի արձագանք չի ստացել։

Հետաքրքրվեցինք՝ արդյոք նախարարության կողմից եղել է արձագանք․«Ես ՔՊ վերահսկող հանձնաժողովի անդամ եմ և պարոն նախարարին անձամբ եմ հանդիպում վարչության նիստերին, այդ իսկ պատճառով իրենից արձագանք չեմ սպասում։ Կխոսենք նիստին, երբ հանդիպենք»։

Գրիգորյանը նաև հայտնեց, որ բժշկին ևս չի կարողացել հանդիպել․«Հետագայում տանից այլ բժիշկների հետ եմ կապնվել, հետագա բուժման մասին մանրամասներ պարզելու համար»։

Նա նշեց, որ գրառման նպատակը դժգոհությունն ու նման դեպքերի բացառումն է․«Եթե հետևեք իմ ֆեյսբուքյան էջին, կտեսնեք, որ ցանկացած ոլորտում նման վատ վիճակի մասին միշտ եմ բարձրաձայնում՝ արագ սնունդից մինչև օնլայն դասեր ու կայքեր»։

Գրիգորյանը հույս հայտնեց, որ նման դեպքերը բարձրաձայնելը՝ զգալիորեն կազդի ծառայությունների ոլորտի վրա։

Լուսինե Մարդոյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ